Վանք (գյուղ, Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Գյուղ
Վանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ1031 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1284[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվանքեցի
Ժամային գոտիUTC+4
Վանք (գյուղ, Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վանք (գյուղ, Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Վանք, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 53 կմ հարավ-արևմուտք` 1100 մետր բարձրության վրա։ Այն երբեմն անվանվել է Գանձասար, նաև Վանկլու հետո վերանվանվել է Վանք։ Տարածքը՝ 2237։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 56 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 48 կմ հեռավորության վրա։

Վանք գյուղը հնում եղել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք նաև Խաչեն գավառի մեջ է եղել է Հասան-Ջալալյան իշխանատոհմի սեփականությունը, հետագայում Ելիզավետպոլ նահանգի Ջևանշիր գավառի կազմի մեջ և եղել է զուտ հայաբնակ, որը հիմնադրվել է 9-րդ դարում։

Վանք համայնքի կազմում ընդգրկված են նաև Անձավներ, Դաշտագլուխ, Ծաղկունք, Ճրագ և Նարեշտար գյուղերը։ Անձավներ գյուղում բնակվում է 8 մարդ, կա 4 տնտեսություն, Դաշտագլուխ գյուղում բնակվում է 5 մարդ, կա 3 տնտեսություն, Ծաղկունք գյուղում բնակվում է 3 մարդ, կա 2 տնտեսություն, Ճրագ գյուղում բնակվում է 6 մարդ, կա 4 տնտեսություն և Նարեշտար գյուղում բնակվում է 4 մարդ, կա 2 տնտեսություն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 12478,25 հա տարածք, որից 9972,61 հա գյուղատնտեսական նշանակության, 2110,12 հա անտառային հողեր։ Վանք համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 9 աղբյուրներ` «Հոռ», «Գելջուկի», «Քրդաղբյուր», «Ռուզանանց», «Նովեր», «Ղզնող», «Դրբսների», «Ավանց» և «Գաղ»։

Սռկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ), տուֆի և ծծմբային կրաքարի հանքային պաշարներ։

Վանքը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-ի վերջին Վանքում կազմավորվել է կամավորական ջոկատ, 1992-ի սեպտեմբերին ջոկատի հիմքի վրա ստեղծվել գումարտակ, որոնք մասնակցել են գյուղի և Մարտակերտի Քաշաթաղի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վանքից հրամանատար է եղել Յ. Հակոբյանը, զոհվել է 30 ազատամարտիկ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Վանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1574 մարդ, կա 391 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1447 1472 1512

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի արևմտյան կողմում, բլրի վրա է գտնվում Գանձասար վանքը (1216-1238 թթ., որից առաջացել է գյուղի անունը), շրջակայքում՝ Իշխանաբերդը (Խոխանաբերդ), Թարխանաբերդը (12-րդ դար), Դարպասներ պալատ-ամրոցը (13-րդ դար), Պառավաձորի զույգ եկեղեցին (13-րդ դար), «Հավատուկ» վանք (XII-XIII դդ.), «Եղեգյան նահատակ» սրբավայր (միջնադար), «Եղցուն խութ» եկեղեցի (XII դ.), գյուղատեղի (XIII դ.), գերեզմանոց (XII-XIII դդ.), խաչքար (XIIIդ.), Վաճառ գյուղաքաղաքը (12-13-րդ դդ.), Նատարին բերդը (13-րդ դար), Համամի եղցեն, Նարեշտար գյուղում ևս կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 208 հուշարձան։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 246 աշակերտներ, Մարտակերտի շրջանի «Վանքի արվեստի դպրոց» ՊՈԱԿ, համայնքն ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում էին 65 երեխաներ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 615-616։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 203.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)