Կիչան
Jump to navigation
Jump to search
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գյուղ | ||
---|---|---|
Կիչան | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 935 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 168[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կիչանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կիչան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 28 կմ հարավ-արևմուտք` Խաչեն գետի ձախ ափին՝ 950 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 674 հեկտար։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկետ և այլն։
Գյուղում պահպանվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, շրջակայքում՝ Կիչանի վանքը։
Կիչանը Արցախյան պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թ.-ին Կիչանում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Կ. Առաքելյան), որը առանձին, իսկ 1992 թ.-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորոբաժանումների կազմում մասնակցել է Կիչանի ինքնապաշտպանական, Մարտակերտի, Ասկերանի, Աղդամի և այլ շրջանների ազատագրական մարտերին։ 1991-93 թթ.-ին Կիչանը պարբերաբար ռմբակոծվել է, գրավվել (ավերվել են տները և շինությունները), ապա ազատագրվել։ Կիչանից զոհվել է 11 ազատամարտիկ[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Population of Nagorno-Karabakh Republic (2005)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 299։
|