Շահմասուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Շահմասուր
Կոորդինատներ: 40°03′34″ հս․ լ. 46°35′04″ ավ. ե. / 40.05944° հս․. լ. 46.58444° ավ. ե. / 40.05944; 46.58444
Երկիր Արցախ Արցախ
Շրջան Մարտակերտի
ԲԾՄ 1110 մետր
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 148[1] մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն շահմասուրցի
Ժամային գոտի UTC+4
##Շահմասուր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Շահմասուր, գյուղ ԱՀ Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 56 կմ հարավ-արևմուտք` 1050 մետր բարձրության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 477․76 հա տարածք, որոնցից 136․53 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության, 283․53 հա անտառային հողեր[2]։

Շահմասուր համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։

Շահմասուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 148 մարդ, կա 40 տնտեսություն։

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կան պատմամշակույթային հուշարձաններ՝ եկեղեցի «Խաչին ձոր» (12-13 թթ), եկեղեցի (19-րդ դ․), գերեզմանոց (18-19-րդ դդ.), գերեզմանոց (11-13-րդ դդ․), աղբյուր (19-րդ դդ․), հաշվառված է 56 հուշարձան։ Շրջակայքում հայտնի են Խանաթոռի և Նահատակի լեռնապատ, Ծաղկի խաչ հնավայրերը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրամատակարարման իրականացվում է համայնքի կողմից՝ ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա են թվով  9 աղբյուրներ՝ « Տնջրեն տակեն», « Ջրին ձորին», «Ճղպրաթաղի», «Մեյդանեն», «Պուղունց», «Խոնչ», «Խուզլանեն», « Վետանց աղբյուր», և «Վարդուտ տեղամաս» (թթու ջուր):

Ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է գազամատակարարման համակարգ։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։ Ինտերնետ ծառայությունը հասանելի է։ Գործում է 2,5 G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է։

Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, բնահողային, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է․ ուղևորափոխադրումներն իրականացվում են Վանք-Մարտակերտ-Վանք ներշրջանային թիվ 03-003 կանոնավորավտոբոսային երթուղով (տարանցիկ)։

Համայնքային բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահմասուրի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները։

Շահմասուրն Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Շահմասուրում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատարներ՝ Մ. Ստեփանյան, Յ. Հակոբյան, Հ. Բաղդասարյան), որն առանձին, իսկ 1992 թվականից Խաչենի գումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի (Կիչան, Չլդրան, Սրխավենդ, Կոճողոտ, Մադաղիս, Չարեքտար, Գետավան, Չափար, Ումուդլու, Հակոբ Կամարի) և այլ շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրման մարտերին։ Շահմասուրից հրամանատարներ են եղել Նորայր Դանիելյանը, Յ. Հակոբյանը։ Շահմասուրից զոհվել են երկու ազատամարտիկներ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population of Nagorno-Karabakh Republic (2015)
  2. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան: Ճարտարագետ։ էջ 193 
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 516։