Գետավան, գյուղ ԱրցախիՄարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 50 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի ափին՝ 800 մետր բարձրության վրա, տարածքը՝ 60 հեկտար, բնակչությունը՝ 408 (1989 թ.)։ Զբաղվում են փայտամշակմամբ, անասնապահությամբ, ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, տեղամասային հիվանդանոց, փայտամշակման արտադրամաս։
1989 թ.-ին Գետավանում կազմավորվել է կամավորական 2 ջոկատ (հրամանատարներ՝ Ա. Սարգսյան, Հ. Թամրազյան), որոնք առանձին, իսկ 1992 թ.-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են ԼՂՀ Մարտակերտի (Իմերեթ Քերավենդ, Աղդաբան, Սրխավենդ, Լենինավան, Մարաղա) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թ.-ի հուլիսին գյուղը գրավվել և ավերվել է, ազատագրվել 1993 թ.-ի փետրվարի 15-ին։ 1996 թ.-ից վերականգնվել է։ Գետավանից զոհվել է 12 ազատամարտիկ[1]: