Արցախի լեռնաշղթա
Արցախի լեռնաշղթա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Բարձրություն (ԲԾՄ) | 2832 մետր |
![]() ![]() |
Արցախի լեռնաշղթա, Փոքր Կովկաս լեռնահամակարգի[1] արևելյան մասը Արցախի Հանրապետությունում, ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ Թարթառից մինչև Արաքսի հովիտը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմված է յուրայի և կավճի նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ-տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։
Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Կուսանաց լեռն է (2832 մ)։ Լեռնաշղթայի կատարային մասը հյուսիսում ժայռոտ է, միջին մասում՝ նեղ և սրածայր, հարավում մի քանի լեռնաբազուկներով աստիճանաբար ցածրանում է դեպի Արաքսի հովիտը։ Արևմտյան լանջերը կարճ են, չոր և էրոզիոն մասնատված, կան կարստային, սողանքային երևույթներ։ Հայտնի է Ազոխի քարայրը նեանդերթալյան մարդու բրածո մնացորդներով։ Բուսականությունը ստորին գոտում ներկայացված է ֆրիգանային տիպով, շիբլյակի համակեցություններով և տափաստաններով։ Միջին բարձրությունները, հատկապես արևելյան լանջերը, ծածկված են կաղնու, հաճարի, բոխու անտառներով, որոնք հարավում փոխվում են չորասեր նոսր անտառների, 2100 - 2300 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Карабахский хребет»։ bse.sci-lib.com։ Վերցված է 2017 թ․ հունվարի 20
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |