Չարեքտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Չարեքտար
Կոորդինատներ: 40°8′39″ հս․ լ. 46°20′56″ ավ. ե. / 40.14417° հս․. լ. 46.34889° ավ. ե. / 40.14417; 46.34889
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյան
Մակերես4353,45 կմ²
Բնակչություն262 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Չարեքտար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Չարեքտար, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 37 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 87 կմ հեռավորության վրա։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 59 աշակերտներ։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 4353,45 հա տարածք։ Չարեքտար համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարեքտար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 262 մարդ, կա 52 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Չարեքտար վանք (12-13-րդ դարեր), խաչքար (12-13-րդ դարեր)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.