Նորայր Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորայր Էդուարդի Դանիելյան
Norayr Danielyan.jpg
Ծնվել է1967 թ օգոստոսի 1
ԾննդավայրԼեռնային Ղարաբաղ,
Գյուլաթաղ (Վարդաձոր)
Մահացել է1993 թ. հոկտեմբերի 18
Մահվան վայրԼՂՀ, Խաչեն գյուղ
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի

Նորայր Էդուարդի Դանիելյան (օգոստոսի 1, 1967, Վարդաձոր - հոկտեմբերի 18, 1993, Խաչեն), հայ ազատամարտիկ, Արցախի ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանության բանակի փոխգնդապետ (1993), ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1993 թվականից)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Դանիելյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Մարտակերտի Գյուլաթաղ (ներկայիս Վարդաձոր) գյուղում։ 1984 թվականից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, 1989 թվականից մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին։

1990 թվականին վերակառուցել է Ջանյաթաղի դաշտային օթևանը, հիմնադրել Քաջավան գյուղը։ 1990 թվականի հոկտեմբերի 4-ին Նորայր Դանիելյանը ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳՆ զինվորների կողմից, այնուհետև պահվել Շուշիի, ապա՝ Բաքվի բանտերում։ 1992 թվականի ապրիլի վերջին փոխանակմամբ ազատ է արձակվել։

1992 թվականին դարձել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։ Մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի և Կուբաթլոփ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականից ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր։ Զոհվել է անհայտ հանգամանքներում՝1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։ Տարածված կարծիքի համաձայն Նորայրը սպանվել է դավադրաբար՝ հայերի ձեռքով։ Ամուսնացած չէր։ Թաղված է Ստեփանակերտում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Դանիելյանը հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նվիրյալները - Նորիկ Դանիելյան»։ www.1tv.am։ Վերցված է 2016-01-28 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան։