Խաչեն (համայնք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Խաչեն | ||
| ադրբ.՝ Seyidbəyli | ||
| 39°59′5″N 46°41′42″E / 39.98472°N 46.69500°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Ասկերան | |
| Համայնք | Խոջալուի շրջան և Ասկերանի շրջան | |
| Մակերես | 1894.2 կմ² | |
| ԲԾՄ | 958 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 332 մարդ (2015) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Խաչեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիս֊արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 1894.2 հա տարածք, որից 898.33 հա գյուղատնտեսական նշանակության, 924.96 հա անտառային հողեր։ Խաչեն համայնքի սահմանային գոտով հոսում է Քոլատակ գետի վտակը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 332 մարդ, կա 102 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
| Տարի | 2008 | 2009 | 2010 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 360 | 349 | 334 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ.Հովհաննես եկեղեցի (19-րդ դ.), Պտկես բերք վանք (13-17 դդ.), Սբ. Ստեփանոս եկեղեցի (13-րդ դ.), խաչքար (12-13 դդ.), գյուղատեղի (18-րդ դ.), Կաչաղակաբերդ ամրոց (12-13 դդ.), հաշվառված է 34 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 45 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 15 երեխաներ[2]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ..
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 48.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| |||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 283)։ |
