Ջևանշիրի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջևանշիրի գավառ
Джеванширский уезд

Զինանշան

Ելիզավետպոլի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵլիզավետպոլի նահանգ
Ներառում է35 համայնք
ՎարչկենտրոնԹարթառ
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)72 719
Ազգային կազմհայեր (27 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (73 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք5,483
Հիմնադրված է1869 թ.
Պատմական շրջան(ներ)Ջրաբերդ
(Մարտակերտ և Շահումյան)
Ուտի Առանձնակ
(Բարդա և Թարթառ)

Ջևանշիրի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1869 թվականին՝ Շուշիի գավառի բաժանմամբ՝ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Թարթառ երկաթուղային կայարանն էր։

Ջևանշիրի գավառը հյուսիսից սահմանակցում էր Ելիզավետպոլի, հարավից՝ Շուշիի, հյուսիս-արևելքից՝ Արեշի գավառներին։ Արևմուտքում գավառը սահմանակցում էր Երևանի նահանգին։

Ներառել է հիմնականում Արցախի հանրապետության Մարտակերտի և Շահումյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի Բարդայի և Թարթառի շրջանները։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ջիվանշիր» անվանումը հասնում է մինչև վաղ միջնադարյան շրջան, երբ Գարդմանը, Արցախն ու Առանը կառավարվում էին աղվանից միապետերի կողմից։ Արքաներից մեկի անունը եղել է Ջիվանշիր (637/642-683): Միջին պարսկերենից թարգմանվում է իբրև «երիտասարդ առյուծ»։ Իրականում «Ջևանշիր» անունը երևէ կապ չունի միջնադարյան Աղվանքի արքայի հետ, այլ այդպես է կոչվել թյուրքալեզու ցեղը, որի ներկայացուցիչներից երկուսը՝ Փանահ-Ալին (1747-1763) և Իբրահիմը (1763-1806), եղել են Ղարաբաղի խաները։ Ավելի ուշ այդպես կոչվել է Թարթառ գետի դաշտավայրային հատվածը։ Նույն գետի լեռնային հովիտը հայտնի էր «Ջրաբերդ» անվամբ, որտեղ ուշ միջնադարում ձևավորվել էր համանուն մելիքություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1867 թվականին՝ անջատվելով Շուշիի գավառից (1840-1918)։ Նախկինում, այն մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806), ապա Ղարաբաղի (Շուշիի) գավառի մեջ։ Այդպիսով, Արցախը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։

Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի (Շուշիի) գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։ 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, իսկ Զանգեզուր-Ղարաբաղը՝ Բաքվի նահանգից։ 1873 թվականին Շուշիի գավառից անջատվում է նաև Ջաբրայիլի գավառը։

1918-1920 թվականներին Ջևանշիրի գավառը համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և Մուսավաթական Ադրբեջանի մեջ, իսկ 1921 թվականի հուլիսին այն ամբողջությամբ մտել է Խորհրդային Ադրբեջանի կազմ, մեջտեղի հատվածով՝ ԼՂԻՄ կազմում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 72,719 մարդ էր, որի ավելի քան 27 տոկոսը հայեր էին (19,551 մարդ), իսկ 73 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (52,041 մարդ)[2]։ Նրանք բնակվում էին հիմնականում դաշտավայրային հատվածում։ Թարթառ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 752 մարդ էր[3]։

1921 թվականից Ջևանշիրի գավառից անջատվում և Ադրբեջանին են կցվում ժամանակակից Բարդայի և Թարթառի շրջանները, իսկ մնացած տարածքները կիսվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Կարմիր Քրդստանի միջև։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 35 գյուղական համայնքների միջև[4]՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]