Կարմիրավան (վանք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարմիրավան (վանք)
Վանքային համալիր

Վանքի ավերակները

ՏեղադրությունԼՂՀ ԼՂՀ Մարտակերտի շրջան, Վաղուհաս գյուղ
ԱշխարհԱրցախ
ԵրկիրԱրցախ Արցախ
Պատմական երկիրԶաքարյան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
##Կարմիրավան (վանք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Set01-church1.svg
##Կարմիրավան (վանք) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°6′44.9136″ հս․ լ. 46°28′35.871″ ավ. ե. / 40.112476000° հս․. լ. 46.47663083° ավ. ե. / 40.112476000; 46.47663083Կոորդինատներ: 40°6′44.9136″ հս․ լ. 46°28′35.871″ ավ. ե. / 40.112476000° հս․. լ. 46.47663083° ավ. ե. / 40.112476000; 46.47663083

Կարմիրավան, կիսավեր հայկական վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի մոտ։ Ընդգրկված է Վաղուհասի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Եղել է մանրանկարչության կենտրոն։


Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա Վաղուհաս գյուղից դեպի հարավ-արևելք՝ 1 կմ հեռու, վտակների խառնարանի մոտ մնում են հին եկեղեցու և գյուղատեղիի ավերակները, որտ տեղացիները անվանում են հին Վաղուհաս: Այդ ավերակներից էլ վեր, մոտ 2-3 կմ հեռու, բարձր սարալանջին գտնվում է մի փոքր վանական համալիր, որը անուն չունի: Տեղացիները կոչում են Կարմիր վանք[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին մի փոքր երկարավուն թաղածածկ շենք է, որին արևմուտքից կցված է փոքր գավիթը: իսկ հարավ-արևելքից՝մի փոքր մատուռ: Բոլոր շինությունները կառուցված են տեղական սպիտակավուն կրաքարի ճեղքված բեկորներով, քանի որ կրաքարի այս տեսակը փխրուն է, մեծ բլոկներով և սրբատաշ մշակելու համար անհարմար: Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից:

Հուշարձանի հարավային և հյուսիսային պատերը չափազանց հաստ են. դրանց մեջ, գավթում, շինված են մեծ խորշեր, որոնցից և մուտքերն են բացվում դեպի եկեղեցու պատերի մեջ տեղավորված ավանդատները:

Վանական համալիրի պատերը շարված են անտաշ քարերով. այստեղ էլ ինչպես և ԼՂՀ այլ հուշարձանների վրա, պատերի մեջ ագուցված են նույն կրաքարից տափակ շերտեր, որոնց վար և գրված են արձանագրությունները:

Վանական համալիրի եկեղեցի շինել տվող Սակռի գերեզմանը գտնվում է գավթի ներսում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Բարխուդարյան, Արցախ, էջ 193