Jump to content

Բուխարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից բաց բուխարի
Բացօթյա բուխարի

Բուխարի, աղյուսաշեն կամ քարաշեն, մետաղի զուգորդմամբ պատրաստված կրակատեղի։ Բուխարիները օգտագործվում են իրենց ստեղծած հանգստացնող մթնոլորտի և սենյակը տաքացնելու համար։ Ժամանակակից բուխարիները, կախված դիզայնից, տարբերվում են ջերմային արդյունավետությամբ։ Պատմականորեն դրանք օգտագործվել են բնակարանի ջեռուցման, կերակուր պատրաստելու և ջրի ջեռուցման համար՝ լվացքի և կենցաղային օգտագործման նպատակով։ Կրակը վառում են կրակի համար նախատեսված օջախում, իսկ ծուխը և մնացած գազերը դուրս են գալիս կամ ծխնելույզի կամ դրա համար նախատեսված այլ խողովակաշարի միջոցով։ Բուխարին կարող է ունենալ հիմք, օջախ, կրակատեղի, բուխարի, ծխնելույզ կռունկ (օգտագործվում է խոհանոցում), վանդակաճաղ, երեսպատված մաս, հեծան, կափույր, ծխախցիկ, ծխնելույզ և ծխնելույզի զտիչ կամ հետայրիչ[1]։ Տների արտաքին բուխարիները հաճախ ունենում են աղյուսե թագ, որի մեջ աղյուսի ելուստը կանխում է կաթիլային հոսքը, որպեսզի անձրևաջրերը չհոսեն արտաքին պատերի վրայով։ Գլխարկը, կամ ծածկոցը ծառայում է անձրևաջրերը ծխնելույզի արտաքինից դուրս պահելու համար. անձրևը շատ ավելի մեծ խնդիր է այն ծխնելույզներում, որոնք երեսպատված են ծխատար սալիկների կամ մետաղական երեսպատման համար, քան ավանդական որմնադրության կանոններով կառուցված ծխնելույզներում, որոնք ներծծում են բոլոր անձրևները, բացառությամբ տեղատարափների։ Մի շարք կազմակերպություններ, ինչպես Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը և Վաշինգտոնի Բնապահպանության նահանգային վարչությունը զգուշացնում են, որ տարբեր հետազոտությունների համաձայն, բուխարիները կարող են առողջական խնդիրներ առաջացնել[2]։

  • Գործարանային բուխարիների կրակատուփերը պատրաստվում են մետաղական թիթեղից կամ ապակուց։
  • Էլեկտրական բուխարիները կարող են ներկառուցված լինել փայտի կամ գազի բուխարիների մեջ կամ վերազինվել գերանների ներդիրներով կամ էլեկտրական կրակատուփերով։
  • Մի քանի տեսակներ են պատի վրա տեղադրված էլեկտրական բուխարիները, էլեկտրական բուխարի վառարանները և ֆիքսված կամ ազատ կանգնած էլեկտրական բուխարիները։

Պատերի խորշերում հավաքված բուխարիների համար որպես վառելիք կարող է ծառայել․

Առանց օդափոխության բուխարիներում օգտագործում են կամ հեղուկ գազ կամ բնական գազ։ Միացյալ նահանգներում որոշ նահանգներ և տեղական կոմսություններ այս տեսակի բուխարիների օգտագործումը սահմանափակող օրենքներ են մշակել։ Դրանք պետք է ճշտորեն համապատասխանեն այն տարածքի չափերին, որի տաքացման համար նախատեսված են[3]։ Բուխարիներ օգտագործելիս առաջանում են նաև օդի որակի վերահսկման խնդիրներ՝ պայմանավորված այն խոնավության քանակով, որը նրանք թողնում են սենյակի օդ։ Նշված խնդիրների դեպքում թթվածնի սենսորը և ածխածնի երկօքսիդի դետեկտորը անվտանգության հիմնական տարրերն են։ Ուղղաձիգ օդափոխվող բուխարիներում այրում են կամ հեղուկ պրոպան կամ բնական գազ։ Դրանք ամբողջությամբ փակված են ջեռուցվող տարածքից և բոլոր արտանետվող գազերը արտահոսում են կառույցի արտաքին մաս։ Ծխնելույզների և ծխատար խողովակների տեսակները.

  • աղյուսե կամ քարե բուխարիների ծխնելույզները սալիկապատ են, կամ առանց սալիկների։
  • երկաթբետոնե ծխնելույզներ։ Այս ծխնելույզների հիմնական թերություններն արտաքին կողմից ուղղահայաց ճաքերն են։
  • մետաղապատ ծխնելույզ, երկկողմանի կամ եռակի պատերով մետաղական խողովակ, որով ծուխը հեռանում է փայտե շրջանակով կամ պատի խոռոչով։

Ժամանակակից ծխնելույզներն ունենում են կափան՝ անձրևի մուտքը և կայծերի ելքը կանխելու համար։ Կափանը կանխում է նաև փոքր կենդանիների մուտքը ծխնելույզ։ Բոլոր բուխարիների տեղադրումներն իրականացնելու համար պահանջում են վերապատրաստված գազի սպասարկողներ։

Բուխարու առջև տեղադրվում է մետաղե պաշտպանիչ ճաղավանդակ (գունավոր), որը պարունակում է ածուխ, մուր և մոխիր
Fireplace shovel
Բուխարու թիակ

Աքսեսուարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուխարիների հետ օգտագործվում է աքսեսուարների լայն տեսականի, որոնք տարբերվում են երկրների, տարածաշրջանների և պատմական ժամանակաշրջանների միջև։ Ժամանակակից արևմտյան մշակույթում, ինտերիերի բուխարիների համար օգտագործում են ճաղավանդակներ, թիակներ, կրակխառնիչներ, փայտածուխի դույլեր, որոնք բոլորը պահպանում են կրակը և արագացնում այրումը։ Բուխարիների ծանր մետաղից պատրաստված ետևի պատը երբեմն օգտագործվում է ջերմությունը պահպանելու և վերափոխելու համար, ինչպես նաև բուխարու ետևի պատը ջերմությունից պաշտպանելու կամ պարզապես որպես դեկոր օգտագործելու համար։ Բուխարու «թևերը» թեթև մետաղից պատրաստված պաշտպանիչ շրջանակներ են, որոնց մեջ է լցվում է մուրը և մոխիրը։

Կերակուր պատրաստելը բուխարու վրա

Հնագույն ժամանակներում կրակահորերը երբեմն կառուցվում էին գետնի մեջ, քարանձավների ներսում կամ խրճիթի կամ կացարանի կենտրոնում։ Նախապատմական, տեխնածին հրդեհների մասին վկայություններ կան բոլոր հինգ բնակեցված մայրցամաքներում։ Վաղ շրջանի փակ հրդեհային փոսերի թերությունն այն էր, որ դրանք թունավոր կամ գրգռիչ ծուխ էին արձակում բնակարանի ներսում։ Միջնադարում բնակարանների մեծ սրահը ուներ կենտրոնական մասում կառուցված օջախ, որտեղ բաց կրակից ելնող ծուխը դուրս էր գալիս երդիկից։ Ուշ միջնադարում երդիկների համար օգտագործվում էին շերտավարագույրներ, որոնք կանխում էին երդիկի միջոցով անձրևի և ձյան մուտքը բնակարան։ Ծխնելույզները հայտնագործվել են Հյուսիսային Եվրոպայում 11-րդ կամ 12-րդ դարերում և հիմնականում լուծել են ծխի խնդիրը՝ ավելի հուսալիորեն այն դուրս հանելով դրսից։ Նրանք հնարավորություն են տվել շենքերի մի քանի սենյակներում բուխարիներ տեղադրել։ Այնուամենայնիվ, դրանք անմիջապես լայն կիրառություն չստացան, քանի որ դրանց կառուցելը և պահպանելը բավականին թանկ էր։ 1678 թվականին արքայազն Ռուպերտը՝ Չարլզ I Ստյուարտի քրոջորդին, բարձրացրեց բուխարու վանդակաճաղը՝ բարելավելով օդի հոսքը և օդափոխման համակարգը։ 18-րդ դարում բուխարիների պատմության մեջ երկու կարևոր նորամուծություն կատարվեց։ Բենջամին Ֆրանկլինը ստեղծեց «Ֆրանկլինի վառարանը»՝ սնամեջ փեղկավոր խոռոչով բուխարի, որը կրակից ավելի շատ ջերմություն էր փոխանցում սենյակի օդ և կրակի տաք գոլորշիները քաշում էր դուրս։ Այն զգալիորեն բարելավեց բուխարիների և փայտի վառարանների արդյունավետությունը։ Ֆրանկլինը նաև բարելավեց օդի հոսքը՝ վերևի ավելի երկար խողովակով բուխարու հիմքից օդը քաշելու միջոցով։ 18-րդ դարի վերջին Բենջամին Թոմսոնը նախագծեց բարձր, մակերեսային վառարանով բուխարի, որն ավելի լավ էր ծուխը քաշում շենքից և դուրս հանում։ Մակերեսային վառարանով բուխարիների դիզայնը նաև զգալիորեն բարելավեց սենյակում ջերմափոխանակման քանակը։ Թոմսոնի դիզայնը հիմք դրեց ժամանակակից բուխարիներին։

Բուխարիների նախագծման էվոլյուցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում բուխարիների նպատակն անհրաժեշտությունից վերածվել է էսթետիկական հետաքրքրության[4]։ Վաղ բուխարիները ավելի շատ կրակի հորեր էին՝ սենյակը տաքացնելու և կերակուր պատրաստելու համար։ Դրանք նաև օգտագործվում էին ընտանիքի անդամների համար որպես հավաքատեղի։ Դրանք սովորաբար կառուցվում էին բնակարանի գլխավոր՝ կենտրոնական սրահի կենտրոնում՝ հնարավոր դարձնելով շատ մարդկանց հավաքվելու դրանց շուրջը։ Վաղ նախագծվախ բուխարիները բազմաթիվ թերություններ ունեին։ Արդյունաբերական հեղափոխությունից հետո բնակարանաշինության մեջ մեծ մասշտաբի փոփոխություններ կատարվեցին, որոնք առաջ բերեցին բուխարիների ստանդարտացման անհրաժեշտություն։ Մեր ժամանակների բուխարիների ամենահայտնի դիզայներները Ադամ եղբայրներն էին՝ Ջոն, Ռոբերտ և Ջեյմս Ադամները։ Նրանք կատարելագործեցին բուխարիների դիզայնը, որոնք օգտագործում են մի շարք սերունդներ։ Դրանք ավելի փոքր են, ավելի վառ լուսավորված՝ շեշտը դնելով դրանց կառուցման մեջ օգտագործվող նյութերի որակի վրա՝ չափի փոխարեն։ 1800-ականներին նոր բուխարիների մեծ մասը կազմված էր երկու մասից՝ արտաքինից և ներդիրից։ Արտաքին շրջանակը բաղկացած է կտորով երեսպատված մասից և կողային հենարաններից՝ սովորաբար փայտից, մարմարից կամ գրանիտից։ Ներդիրը բուխարու ներքին մասն էր, որտեղ այրվում էր կրակը։ Այն կառուցված էր չուգունից, որը հաճախ երեսպատված էր դեկորատիվ սալիկներով։ Վիկտորյանական դարաշրջանում բուխարիներն օգտագործվում էին ոչ միայն բնակարանների ջեռուցման այլև տներին հարմարավետ մթնոլորտ հաղորդելու համար[5]։ ԱՄՆ Վիսկոնսին նահանգում տարրական դպրոցի որոշ դասարաններում դեկորատիվ բուխարիներ են տեղադրում՝ երեխաների տնից դպրոց փոփոխությանը հարմարեցնելու համար[6]։

Ջերմարդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուխարի խողովակաձև ջեռուցիչով, իր ջերմափոխանակիչում բարձր մակերեսով և մոխրի սկուտեղով, որը հեշտացնում է մաքրումը

Որոշ բուխարիներ ներառում են խոռոչ, որն ավելի շատ ջերմություն է փոխանցում օդին կոնվեկցիայի միջոցով, որի արդյունքում ավելի հավասարաչափ ջեռուցվող տարածք է ապահովվում և ավելի ցածր ջեռուցման վառելիք է պահանջվում։ Բուխարիների ջերմարդյունավետությունը նաև կարելի է մեծացնել բուխարու կրակակալի միջոցով՝ մետաղյա հարմարանք, որ տեղադրվում է կրակե ետևի կողմում և ջերմությունը անդրադարձնում է սենյակ։ Կրակակալները հնում պատրաստում էին թուջից, բայց այժմ պատրաստվում են նաև չժանգոտվող պողպատից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Skøtt, Torben (2007 թ․ սեպտեմբեր). «Chimney filters can save billions» (PDF). BioPress. էջեր 10–11. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  2. «Wood Smoke and Your Health». United States Environmental Protection Agency. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  3. Logan, Matt (2015 թ․ նոյեմբերի 6). «Best Ventless Fireplace Logs Review | Expert Guide | Updated |». Ventless Fireplace Review. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  4. American Institute of Architects (2016 թ․ մարտի 21). Hall, Dennis J. (ed.). Architectural Graphic Standards. Illustrated by The Magnum Group. Hoboken, New Jersey: Wiley. ISBN 9781118909508. OCLC 943373654. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  5. «History of Antique Fireplaces | Victorian, Georgian & Edwardian Fireplaces». Fireplace Antiques. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  6. Tyjeski, Ben. «Tile Town: Century-Old Illustrated Fireplace Delights Students». Urban Milwaukee (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  7. Tom (2012 թ․ հունվարի 16). «Three Steps to a More Efficient Fireplace». FireplaceMall (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխարի» հոդվածին։