Շերլոկ Հոլմսի թանգարան
Շերլոկ Հոլմսի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան և գրականության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Վայր | Բեյքեր սթրիթ |
Հասցե | 221b, Բեյքեր սթրիթ, Լոնդոն, ՄԹ |
Հիմնադրվել է | 1990 |
Կայք | sherlock-holmes.co.uk |
![]() | |
![]() |
Շերլոկ Հոլմսի թանգարան (անգլ.՝ The Sherlock Holmes Museum), սըր Արթուր Կոնան Դոյլի կողմից ստեղծված գրական կերպարի՝ լեգենդար հետախույզ Շերլոկ Հոլմսի տուն-թանգարանը Լոնդոնում։
Համաձայն Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործության՝ Շերլոկ Հոլմսը և նրա ընկեր դոկտոր Վաթսոնը 1881-ից 1904 թվականների ընթացքում ապրում էին Բեյքեր սթրիթ 221b հասցեում (221b, Baker street)[1][2]։ Գրքի գրման ժամանակ նման հասցե Լոնդոնում գոյություն չուներ։ Հետագայում Բեյքեր սթրիթի դեպի հյուսիս ընդլայնման արդյունքում (այնտեղ, որտեղ 19-րդ դարի վերջին գտնվում էր Upper Baker Street (Վերին բեյքեր սթրիթ) փողոցը) պարզվեց, որ այդ համարը հայտնվել է Abbey National շինարարական ընկերության կառուցմանը հանձնարարված համար 215-229 տների ցանկում։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ Abbey National ընկերությունը ստիպված ուներ հատուկ քարտուղարություն՝ նամակներին պատասխանելու և այլ թղթակցությունների վարման համար, որոնք մշտապես գալիս էին Բեյքեր սթրիթ 221b հասցեին Շերլոկ Հոլմսի անունով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը հիմնադրել է հայազգի Գրեյս Այդինյանցը[3]։ 1990 թվականին նա վաճառել է իր տունը և գումարի մեծ մասը ներդրել թանգարանը հիմնելու համար։ Նա նույնիսկ դատարանով իրավունք է ստացել շենքի վրա դնելու վեպից հայտնի 221B Baker Street հասցեն, չնայած այն հանգամանքին, որ շենքը նախկինում ուներ 239 Baker Street հասցեն[4]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի ներսը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Thomas Bruce Wheeler (2003)։ Finding Sherlock's London: Travel Guide to Over 200 Sites in London։ iUniverse։ ISBN 0-595-28114-1
- ↑ «Sherlock Holmes 101»։ Washington Post։ հունվարի 11, 2004
- ↑ Tonkin Sam (2015-12-01)։ «Founder of Sherlock Holmes museum dies amid 'poisonous' family feud»։ Mail Online։ Վերցված է 2023-02-08
- ↑ «Grace Aidiniantz»։ HeraldScotland (անգլերեն)։ Վերցված է 2023-02-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|