Թուջ
Jump to navigation
Jump to search
Թուջ` երկաթի համաձուլվածք ածխածնի հետ։ Թուջի մեջ ածխածնի պարունակությունը 2,14%-ից ոչ պակաս է, ավելի պակասի դեպքում ստացվում է պողպատ։ Ածխածինը երկաթի համաձուլվածքներին հաղորդում է ամրություն, ցածրացնելով առաձգականությունը և դարձնելով այն բեկուն։ Թուջի մեջ ածխածինը կարող է պարունակվի ցեմենտիտի և գրաֆիտի տեսքով։
Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականին թուջի համաշխարհային արտադրությունը կազմել է մոտ 900 միլիոն տոննա։
Թուջ արտադրող երկրների առաջին տասնյակը հետևյալն է` (քանակը միլիոն տոննաներով է)
1 | ![]() |
543,748 |
2 | ![]() |
66,943 |
3 | ![]() |
43,945 |
4 | ![]() |
29,646 |
5 | ![]() |
27,278 |
6 | ![]() |
25,676 |
7 | ![]() |
25,267 |
8 | ![]() |
20,154 |
9 | ![]() |
18,936 |
10 | ![]() |
8,105 |
Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սպիտակ թուջ, որում ամբողջ ածխածինը գտնվում է կապված վիճակում (Fe3C)
- Մոխրագույն թուջ, երկաթի, ծծմբի (1,2÷3,5 %) և ածխածնի համաձուլվածք է։ Այս թուջերի կազմության մեջ ամբողջ ածխածինը կամ նրա մեծ մասը գտնվում է թերթային կառուցվածքի գրաֆիտի տեսքով։
- Բարձր ամրության թուջն իր կազմության մեջ պարունակում է գնդաձև գրաֆիտ
Անունը | Բաղադրոթյունը (% ըստ քաշի) | Կիրառությունը |
---|---|---|
Գորշ թուջ | C՝3.4, Si՝1.8, Mn՝0.5 | Ներքին այրման շարժիչների գլանների բլոկներ, թափանիվներ |
Սպիտակ թուջ | C՝3.4, Si՝0.7, Mn՝0.6 | Առանցքակալներ |
Կռվող թուջ | C՝2.5, Si՝1.0, Mn՝0.55 | Սռնիներ, տրակտորների անիվներ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 248)։ ![]() |
|
- ↑ Lyons, William C. and Plisga, Gary J. (eds.) Standard Handbook of Petroleum & Natural Gas Engineering, Elsevier, 2006