Գրաֆիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրաֆիտ

Գրաֆիտ (հին հուն.՝ γράφω -ից՝ գրում եմ), միներալ, ածխածնի ալոտրոպ ձևափոխություններից մեկը։ Ունի շերտավոր կառուցվածք։ Ածխածնի ատոմները գտնվում են sp2 հիբրիդացման մեջ։ Գրաֆիտից պատրաստում են մատիտների միջուկը։

Հատկությունները[խմբագրել]

Գրաֆիտն ունի բարձր էլեկտրահաղորդականություն։ Ի տարբերություն նույն բաղադրությունն ունեցող ալմաստի, կարծրությունը շատ փոքր է՝ 1-2 ըստ Մոհսի սանդղակի։ Խտությունը 2.08-2.23 գ/սմ3 է։

Գրաֆիտը թթուներում չի լուծվում։ Բնության մեջ հանդիպում է կավերի և երկաթի օքսիդների խառնուրդի տեսքով։

Մատիտներ[խմբագրել]

Գրաֆիտով մատիտներ:

Թղթի վրա հետք թողնելու ընդունակության շնորհիվ է գրաֆիտն ստացել իր անունը, որը 1789թ. առաջարկել է գերմանացի միներալաբան Աբրահամ Վերները՝ հին հունարենից թարգմանաբար «գրել, նկարել» նշանակող բառից։[1] Մատիտի միջուկը սովորաբար պատրաստվում է աղացած գրաֆիտի և կավի խառնուրդից։ Այդպիսի բաղադրություն առաջարկել է Նիկոլա-Ժակ Կոնտեն 1795թ.[2][3]
Մեր օրերում մատիտների արտադրությունը բնական գրաֆիտի փոքր, բայց կարևոր սպառողն է։ 2011թ. արտադրված 1.1 միլիոն տոննա գրաֆիտի շուրջ 7%-ն օգտագործվել է մատիտների արտադրությունում։[4]
Ցածրորակ ամորֆ կառուցվածքով գրաֆիտ արդյունահանվում և օգտագործվում է հիմնականում Չինաստանում։

Այլ կիրառություններ[խմբագրել]

Բնական գրաֆիտը հիմնականում օգտագործվում է ցինկածխածնային մարտկոցներում, էլեկտրական շարժիչների խոզանակների արտադրությունում և ունեն նաև մի քանի այլ մասնագիտական կիրառություն։ Օգտագործվում է նաև աղացած վիճակում։ Նկարչական աշխատանքների ժամանակ տարբեր կարծրություն և որակ ունեցող գրաֆիտներն օգտագործվում են տարբեր երանգներ ստանալու համար։ [5]

Ծանոթագրություններ[խմբագրել]