Մոոսի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոոսի սանդղակ, միներալների հարաբերական կարծրության տասբալանոց սանդղակ։ Առաջարկել է գերմանացի գիտնական Ֆ․ Մոոսը (Ֆ․ Մոս, F․ Mohs)՝ 1811 թվականին։ Բաղկացած է կարծրության 10 ստուգանմուշից, տալկ՝ 1, գիպս՝ 2, կալցիտ՝ 3, ֆլյուորիտ՝ 4, ապատիտ՝ 5, օրթոկլազ՝ 6, քվարց՝ 7, տոպազ՝ 8, կորունդ՝ 9, ալմաստ՝ 10։ Հարաբերական կարծրությունը որոշվում է Մոոսի սանդղակի ստուգանմուշով փորձարկվող օբյեկտի մակերևույթը խազելու օգնությամբ։ Ընդ որում, եթե 5 կարծրություն ունեցող ստուգանմուշը խազում է փորձարկվող նմուշը, իսկ վերջինս հետք է թողնում 4 կարծրությամբ ստուգանմուշի մակերևույթի վրա, ապա միներալի կարծրությունը մոտավորապես կազմում է 4,5։ Մոոսի սանդղակը կիրառվում է միներալներն արագ ճանաչելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 22 CC-BY-SA-icon-80x15.png