Մարտկոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալկալիական մարտկոց

Մարտկոցները էլեկտրաքիմիական հոսանքի աղբյուր են, որոնք կազմված է մեկ կամ մի քանի գալվանական էլեմենտներից։ Մարտկոցի վոլտաժը մեծացնելու համար օգտագործվում են բազմակի էլեմենտներ, ինչպես 12–Վ ավտոմոբիլային մարտկոցներում։ Երբ էլեմենտները միացված են հաջորդաբար (ինչը նշանակում է, որ մեկի կատոդը միացված է մյուսի անոդին), մարտկոցի լարումը հավասար է առանձին էլեմենտների լարումների գումարին։ Մարտկոցների էլեկտրոդները նշվում են + (կատոդի համար), – (անոդի համար)։

Աշխատելու ձևը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտկոցների աշխատանքի հիմքում ընկած են օքսիդավերականգնման ռեակցիաները։ Միացությունները, որոնք օքսիդանում են անոդի վրա և վերականգնվում կատոդի վրա, որոշում են լարումը, իսկ մարտկոցի օգտագործման տևողությունը կախված է մարտկոցում առկա այս նյութերի քանակությունից։ Օքսիդացման և վերականգնման շնորհիվ էլեկտրոդների միջև տեղի է ունենում էլեկտրոնների փոխանակում, որի շնորհիվ էլ մարտկոցը ապահովում է հոսանք։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ շահագործման մարտկոցները բաժանվում են երկու տեսակի՝

  • Առաջնային, որոնք լիցքաթափվելուց հետո չեն կարող վերալիցքավորվել և պետք է վերաթողարկվեն կամ դեն նետվեն, երբ վոլտաժը կնվազի՝ հասնելով զրոյի։
  • Երկրորդային, որոնք լիցքաթափվելուց հետո կարող են վերալիցքավորվել և օգտագործվել կրկին։

Կապար-թթվային մարտկոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապար-թթվային մարտկոց

Կապար-թթվային 12 Վ մարտկոցները օգտագործվում են ավտոմեքենաներում։ Նրանք կազմված են վեց գալվանական էլեմենտներից, որոնցից յուրաքանչյուրի լարումը 2 Վ է։ Ամեն էլեմենտի կատոդը պատրաստվում է կապարի երկօքսիդից (PbO2), իսկ անոդը կապարից։ Երկու էլետրոդները գտնվում են ծծմբական թթվի մեջ։

Լիցքաթափման ժամանակ ընթացող ռեակցիաներն են.

  • Կատոդ.

PbO2 (պ) + HSO4 (ջր) + 3 H+ (ջր) + 2 e- --> PbSO4(պ) + 2 H2O(հ)

  • Անոդ.

Pb(պ) + HSO4 (ջր) --> PbSO4 (պ) + H+ (ջր) + 2 e-

  • Ընդհանուր ռեակցիան.

PbO2 (պ) + Pb (պ) + 2 HSO4 (ջր) + 2 H+(ջր) --> 2 PbSO4 (պ) + 2 H2O (հ)

Կապար-թթվային մարտկոցը երկրորդային մարտկոց է։ Վերալիցքավորելու համար օգտագործվում է արտաքին հոսանքի աղբյուր էլեմենտի հակադարձ ռեակցիան տանելու համար՝ վերականգնելով Pb(պ)–ը մի էլեմենտում և PbO2(պ)–ը մյուսում.

2 PbSO4(պ) + 2 H2O(հ) --> PbO2(պ) + Pb(պ) + 2 HSO4(ջր) + 2 H+(ջր)

Ավտոմեքենայում փոփոխական հոսանքի գեներատորն ապահովում է անհրաժեշտ էներգիա մարտկոցը վերալիցքավորելու համար։ Վերալիցքավորումը հնարավոր է, քանի որ լիցքաթափման ընթացքում առաջացած PbSO4–ը մնում է էլեկտրոդների վրա։ Երբ արտաքին աղբյուրը էլեկտրոնները տեղաշարժում է մի էլեկտրոդից մյուսը, PbSO4–ը մի էլեկտրոդի վրա վերածվում է Pb–ի, իսկ մյուսի վրա PbO2–ի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 350 CC-BY-SA-icon-80x15.png