Կապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապար

Կապար (լատիներեն՝ Plumbum )քիմիական տարր է, որի նշանն է Pb և ատոմային թիվը՝ 82։ Դյուրահալ, արծաթափայլ մետաղ է։

Հատկությունները[խմբագրել]

Կապարի առանձնահատկություններն են՝ բարձր խտությունը, փափկությունը, կռելիությունը և առաձգականությունը։ Մյուս մետաղների համեմատ ունի թույլ էլեկտրահաղորդականություն, կորոզիայի հանդեպ դիմացկունություն և օրգանական նյութերի հետ ռեակցիայի մեջ մտնելու ընդունակություն։

Այլ մետաղների չնչին քանակությունները նշանակալիորեն փոխում են կապարի հատկությունները՝ պղնձի ծարիրի փոքր քանակության ավելացումը մեծացնում է համաձուլվածքի ամրությունը և ծծմբաթթվից բարելավում է կորոզիայի հանդեպ դիմադրողականությունը։ Մի քանի այլ մետաղներ նույնպես բարելավում են միայն կարծրությունը, ինչպես, օրինակ, կադմիումը, անագը կամ թելուրը։ Այնպիսի մետաղներ, ինչպիսին են կալիումը կամ կալցիումը, նույնպես ունեն այդպիսի հատկություն, սակայն, նրանք թուլացնում են քիմիական կայունությունը։

Մյուս կողմից, կապարի պարունակությունը զգալիորեն վատացնում է նյութերի որակը, օրինակ՝ կապարի փոքր քանակությունը նվազեցնում է պողպատի առաձգականությունը։

Հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]