Չժանգոտող պողպատ

Չժանգոտող պողպատից պատրաստված խողովակներ
Չժանգոտող պողպատ է համարվում ըստ զանգվածի նվազագույնը 10.5% քրոմի պարունակություն ունեցեղ պողպատը[1]։ Ածխածնային պողպատից չժանգոտող պողպատը տարբերվում է նրանով, որ պարունակում է քրոմ։ Օդի հետ շփվելու ժամանակ սովորական պողպատի մակերևույթին առաջանում է երկաթի օքսիդի կեղև, որն աստիճանաբար վերածվում է ժանգի և քայքայում է այն։ Չժանգոտող պողպատում պարունակող քրոմը նրա մակերևույթին ստեղծում է դրսի ազդեցությունից պաշտպանող քրոմի օքսիդի բարակ թաղանթ։
Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճարտարապետության մեջ կիրառվում է պրակտիկ և էսթետիկ նկատառումներով։ Որպես այդպիսի կիրառության հայտնի օրինակ կարող է ծառայել Քրայսլեր բիլդինգ երկնաքերի տանիքը (նկարում)։ Ամբողջապես չժանգոտող պողպատե թերթերով է պատված Բիլբաոյում կառուցված Գուգենհայմի թանգարանի շենքը։
- Չժանգոտող պողպատից պատրաստված հայտնի քանդակներից են Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գտնվող Սիբելիուսի հուշարձանը, Բրյուսելում գտնվող Ատոմիումը։
- Կիրառվում է մեքենաները, օդանավերը, գնացքները պատող ծածկույթներ ստանալու համար։
- Ոսկերչության մեջ կիրառություն ունի չժանգոտող պողպատից և 12% նիկելից ստացվող Վալադիում համաձուլվածքը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Stainless Steel Family»։ Վերցված է դեկտեմբերի 8, 2012
- ↑ «What is Valadium?»
|