Ծիրանավոր եկեղեցի
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ծիրանավոր եկեղեցի | |
|---|---|
Ծիրանավոր եկեղեցին 2009 թ. օգոստոսին | |
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Աշտարակ |
| Դավանանք | |
| Թեմ | Արագածոտնի թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 5-րդ դար |
| Ներկա վիճակ | Կիսավեր |
| Կազմված է | Կոթող, Կոթող, Կոթող, Խաչքար, Խաչքար և Տապանաքար |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
| Կառուցման ավարտ | 6-րդ դար |
| Հիմնադրված | 5-րդ դար |
| Շինանյութ | ծիածանագույն տուֆ |
![]() | |
![]() | |
| 40°17′53″N 44°21′58″E / 40.298138888889°N 44.366055555556°E | |
Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մ լայնություն և 25,3 մ երկարություն։ Աղոթասրահը (9,5 x 19,5) երեք զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է միջին և կողքի նավերի, որոնց արևելյան կողմում համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում՝ պայտաձև, աբսիդը և նրա կողմերում՝ քառակուսի ավանդատները։
Անվան ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։
- Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի-3
- Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի-4
- Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիրանավոր եկեղեցի» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 127)։ |

