Բերեժանիի հայկական եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերեժանիի հայկական եկեղեցի
Вірменський костел
Дзвіниця Вірменського костелу (Бережани).jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԲերեժանի
Հասցեвул. Вірменська, 6
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Կոորդինատներ: 49°26′40.940000101594″ հս․ լ. 24°56′13.4300001004″ ավ. ե. / 49.44470555558377356° հս․. լ. 24.937063888916779° ավ. ե. / 49.44470555558377356; 24.937063888916779

Բերեժանիի հայկական եկեղեցի, Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Բերեժանի քաղաքում գտնվող եկեղեցին է։ 18-րդ դարում կառուցված, բարոկկո ոճի շինություն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1682 թվականին Բերեժանիում 133 ռուսական և լեհական, 55 հրեական ընտանիքների հետ համատեղ 10 հայկական ընտանիք է ապրել։ Բնակչության քանակական կազմը ծայրամասերի բնակիչներով չի գերազանցել 2300 մարդ[1]: Այդ ժամանակ քաղաքում հայկական ազդեցությունը աննշան է եղել: Արդեն 1709 թվականին քաղաքում ավելի քան 300 առևտրական տներ են եղել, որոնցից 17-ը հայերի[2]]: Հայերի դերը քաղաքում աճել է, սոցիալական կարգավիճակը ամրապնդվել: Ադամ Միկոլայ Սենյավսկին 1710 թվականին սեփական եկեղեցի կառուցելու և առաննձին ծխական համայնք կազմելու համար հող է հատկացրել։ Նույն թվականին կառուցել են փայտե եկեղեցի[3]:

1750 թվականին եկեղեցին տուժել և լուրջ վնասվել էր, հիմնականում բնական գործոններից (անձրեւ, ձյուն, քամի) և աստիճանաբար քանդվել. Այնուհետև որոշեցվել է նույն տեղում նոր տաճար կառուցել: Տեր հայրապետ հայր Դեոդատ Գորբաչը՝ իր նախաձեռնությամբ և հաշվին, 1746 թվականին սկսել է նոր հայկական եկեղեցու շինարարությունը, որը տևել է 18 տարի: 1791 եկեղեցին օծել է Լվովի հայ արքեպիսկոպոս Հակոբ Թումանովիչը: Եկեղեցին օծվել է պատիվ Սուրբ Գրիգորի, նրա անունն է կրել եկեղեցու եզրային բեմերից մեկը, մյուսը կրել է սուրբ Աննայի անունը, իսկ գլխավոր բեմը նվիրված է եղել Սուրբ կույս Մարիամի անարատ հղությանը[4]: Եկեղեցին գմբեթով, եզրատված կառույց էր, որն ուներ ուշ բարոկկոյի արտահայտիչ հատկանիշներ: Տանիքը երկկողմանի է, պսակված արձանագրությամբ: Շենքի գմբեթը սալիկապատված է: Շենքի ճակատին նկարված էր Սուրբ Գրիգորը, 20-րդ դարի սկզբին այն փոխարինվել է Մարիամ Աստվածածնի պատկերով: Եկեղեցու ներքին հարդարանքից պահպանվել են սուրբ Դոմինիկի, Հովսեփի, Նիկողոսի, Ստանիսլավի և Ֆրանցիսկոսի բարձրադիր պատկերները և որոշ որմնանկարներ։ Շենքի հիմնական ճակատը, նայում ​​է դեպի արևելք։ Եկեղեցին ցանկապատված է մեծ պատով, որը հրակնատներ ունի և կազմել է քաղաքի պաշտպանական գծի մի հատվածը[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Maciszewski М. Brzeżany w czasach Rzeczypospolitej polskiej… — S. 18—19.
  2. Maciszewski М. Brzeżany w czasach Rzeczypospolitej polskiej… — S. 20.
  3. Wiszniewski S. Przewodnik po Brzezanach i okolicy… — S. 92.
  4. Вірменська церква у Бережанах
  5. Вірменський костел Різдва Діви Марії у Бережанах будувався 18 років

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Czernecki J. Brzeżany: pamiątki i wspomnienia. — Lwów, nakładem Towarzystwa nauczycieli szkół wyższych, 1905. — 110 s. (լեհ.)
  • Ks. Isakowicz-Zaleski Т. Arcybiskup ormiański Samuel Cyryl Stefanowicz (1755-1858) // Słownik biograficzny księży ormiańskokatolickich i księży rzymskokatolickich pochodzenia ormiańskiego w Polsce w latach 1700-2000. — Kraków: Ormiańskie Towarzystwo Kulturalne, 2001. (լեհ.)
  • Kuś J. Życie i działalność śp. arcybiskupa d-ra Józefa Teodorowicza. — Kraków, 1952. (լեհ.)
  • Maciszewski М. Brzeżany w czasach Rzeczypospolitej Polskiej: monografia historyczna. — Brody: Skład Głowny w Księgarnie Feliksa Westa, 1910. — 223 s. (լեհ.)
  • Wiszniewski S. Brzeżany: 1530—1930. — Brzeżany, 1930. — 120 s. (լեհ.)
  • Wiszniewski S. Przewodnik po Brzeżanach i okolicy. — Brzeżany, 1937. — 168 s. (լեհ.)
  • Wskazówska do utrzymywania kościołów, cerkwi i przechowanych tamże zabytków przeszłości, opracowana przez prof. Wł. Luszczkiewicza, pod kierunkiem Oddziału sztuk i archeologii w Towarzystwie naukowego krakowskiego. — Kraków, 1869. (լեհ.)
  • Wojewódstwo Tarnopolskie. — Tarnopol: Komitet Wojewódzkiej Wystawy Rolniczej i Regionalnej, 1931. (լեհ.)