Սուրբ Նիկողայոս վանք (Յաֆֆա)
Սուրբ Նիկողայոս վանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
![]() | |
![]() | |
Սուրբ Նիկողայոս վանք, Վանք Հայոց Սուրբ Նիկողայոսի (եբրայերեն՝ מנזר ניקולאס הקדוש), միջնադարյան հայկական վանք Յաֆֆայի հին քաղաքում (Իսրայել), Միջերկրական ծովի ափին։
Վանքը գտնվում է ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքության իրավասության ներքո, որն էլ վարձում է համալիրի մի հատվածը բնակեցման և կոմերցիոն նպատակներով։ Վանքի համալիրը կազմված է մեծ բազմասենյակ համալիրից։
Համալիրում է գտնվում Անտուան Ժան Գրոյի «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավը (բնօրինակը գտնվում է Լուվրում), որտեղ եկեղեցու բակում պատկերված է Նապոլեոն Բոնապարտն իր հիվանդ զինվորներին այցելելիս[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքը հիմնադրվել է մ. թ. 1000 թվականից առաջ և կոչվել է զինվորների հովանավոր Սուրբ Նիկոլասի անունով։ Դարեր շարունակ եկեղեցին ապաստան է հանդիսացել ուխտագնացների և նավաստիների համար, որոնք ճամփորդության ժամանակ փորձել են հանգրվան գտնել։ 18-րդ դարում վանքն ընդարձակվել և ամրակառուցվել է[2]։
Նապոլեոն Բոնապարտի Եգիպտական արշավանքի ժամանակ ֆրանսիական բանակը վանքում գտնվող հայ քահանաներից օգնություն է խնդրել։ Կրոնավորները որոշ զինվորների բուժելու համար գաղտնի դեղամիջոցներ են օգտագործել։ Նապոլեոնն անձամբ է շնորհակալություն հայտնել հայ պատրիարքին և նրան նվիրել իր վրանն ու սուրը։ Նապոլեոնի վանք կատարած այցելությունը պատկերել է ֆրանսիացի նկարիչ Անտուան Ժան Գրոն «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» կտավում[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Zafran Eric, Resendez Sydney (1998)։ French Paintings in the Museum of Fine Arts, Boston: Artists born before 1790։ Boston: Museum of Fine Arts Boston։ էջ 189։ ISBN 0878464611
- ↑ 2,0 2,1 «Почему Наполеон просил помощи у армянского патриарха в Яффо?»։ Armeniasputnik.am (Russian)։ հունիսի 24, 2017։ Վերցված է օգոստոսի 18, 2017
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Նիկողայոս վանք (Յաֆֆա) կատեգորիայում։ |