Սուրբ Հակոբ վանք (Ակոռի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԻգդիրի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակավերվել է 1840 թվականին
ՆվիրվածՀակոբ Մծբնացի
ԱնվանվածՀակոբոս առաքյալ
ՀիմնադիրՀակոբ Մծբնացի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ4-րդ դար
Կառուցման ավարտ341
Քարտեզ
Քարտեզ

Ակոռիի Սուրբ Հակոբ վանք, հայկական վանքային համալիր պատմական Այրարատ նահանգում, ժամանակակից Թուրքիայի Իգդիր նահանգում, որը գտնվում է Ակոռիից 4.7 կմ հյուսիս-արևմուտք։ Կառուցվել է 341 թվականին։ Ակոռի գյուղն այժմ անվանվում է Ագրի կամ Արգուրի, իսկ ժամանակին կոչվել է Ղարաքիլիսա և 1840 թ. ավերվել է երկրաշարժի հետևանքով և վերածվել ավերակների։ Հետագայում այն վերակառուցվել է և այժմ այն քրդական փոքր գյուղ է Յենիդողան անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հիմնվել է 341 թ. Հակոբ Մծբնացու` Մծբինի երկրորդ եպիսկոպոսի կողմից[1]։ Այն կառուցվել է Հայկական թագավորության Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում` Արարատ լեռան հյուսիսարևելյան լանջին։ Ասում են՝ վանքում եղել են Նոյան տապանի փայտի մասունքներ։ 1840 թ. հուլիսի 2-ի հզոր երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սբ. Հակոբի վանքը, Ակոռիի հարևան գյուղում գտնվող Առաքելոց վանքը և գյուղն ամբողջությամբ։

Ֆոլկլոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդի համաձայն՝ Սուրբ Հակոբը բազմաթիվ անգամներ փորձել է բարձրանալ Արարատի գագաթը՝ գտնելու Նոյան տապանը, որը թաղված է սառույցի հաստ շերտի տակ։ Նա բարձրանում էր լեռը, ննջում և արթնանում էր լեռան ստորոտում, որտեղից սկսել էր բարձրանալ։ Մի քանի անհաջող փորձերից հետո երազում Աստված նրան ասում է. «Այլևս մի փորձիր գտնել Տապանը։ Ես քեզ կտամ մի կտոր այն փայտից, որից Տապանը կառուցվել է»։ Երբ արթնանում է, ի զարմանս իրեն, կողքին գտնում է փայտը։ Սուրբ Հակոբը որոշում է վանք կառուցել այնտեղ, որտեղից գտել էր փայտը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 31 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։