Հակոբ Մծբնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Մծբնացի
Jacob Tomb, Nisibis.jpg
Հակոբ Մծբնացու գերեզմանը Մծբին քաղաքի իր անունը կրող Սուրբ Հակոբ եկեղեցում
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդ3-րդ դար
ԾննդավայրՄծբին, Մարդին, Թուրքիա
Վախճան338[1]
Վախճան վայրՄծբին, Մարդին, Թուրքիա
ԵկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Սրբացված կարգսքանչելագործ
Հիշատակության օրդեկտեմբերի 15
Աշխատանքքահանա
Պաշտոնեպիսկոպոս

Հակոբ Մծբնացի (Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ, 3-րդ դար, Մծբին, Մարդին, Թուրքիա - 338[1], Մծբին, Մարդին, Թուրքիա), 4-րդ դարի եկեղեցական գործիչ (մահացել է 350), ծագումով ասորի, համարվում է Մեծ Հայքում քրիստոնեությունը քարոզողներից մեկը։ Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը։ 338-ին կազմակերպել է հայրենի Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունն ընդդեմ պարսկական զորքի։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի հիշատակը տոնվում է Դ Հիսնակաց կիրակիին նախորդող շաբաթ օրը։ Նրա վարքը, որ գրել է Մար Ավգինը գրաբար են թարգմանել և 1814 թ. հրատարակել Վենետիկի Մխիթարյանները (Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հատ 10, Վենետիկ, 1814)։

Հայաստանի տարածքում ստեղծվել են, գործել և գործում են Սուրբ Հակոբ անունով մի շարք եկեղեցիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png