Միջագետք (Հռոմեական նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միջագետք (այլ կիրառումներ)
Միջագետքը նշված է մանուշակագույն գույնով

Միջագետք (լատին․՝ Mesopotamia), Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաներից մեկը։

Տրայանոսի կազմած պրովինցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

113 թ. Տրայանոս կայսրը պատերազմ սկսեց Հռոմեական կայսրության վաղեմի թշնամի՝ Պարթևստանի դեմ։ 114 թ. նա գրավեց Հայաստանը, որը վերածվեց պրովինցիայի, իսկ 115 թ. տարեվերջին նա գրավեց Հյուսիսային Միջագետքը։ 116 թվականի սկզբին նրա տարածքում ձևավորվեց պրովինցիա, ինչը նշվեց մետաղադրամների հատումով[1]։

Հետագայում, նույն թվականին, Տրայանոսը ներխուժեց Կենտրոնական և Հարավային Միջագետքներ, ապա ուղևորվեց Տիգրիս գետով դեպի Ադիաբենե, ինչը նա վերածեց Ասսիրիա պրովինցիայի[2]։ Բայց հենց մահացավ Տրայանոսը նրա իրավահաջորդ Ադրիանը հրաժարվեց Եփրատից արևելք ընկած նվաճումներից, գետը նորից դարձավ Հռոմեական կայսրության արևելյան սահմանը[3][4]։

Լուցիոս Վերի կազմած պրովինցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Միջագետքն, այդ թվում նաև Օսրոենան, անցավ հռոմեական ազդեցության տակ 161-166 թթ., Լուցիոս Վերի կառավարման տարիներին, բայց այդ շրջանները պաշտոնապես հռոմեական պրովինցիա չէին, այլ ընդհակառակը նրանք կառավարվում էին տեղի վասսալ արքաների կողմից, բայց հռոմեական կայազորը դեռևս մնում էր այդ տարածքներում, մասնավորապես 195 թ., Սեպտիմիուս Սևերոսի և Պեսցենիուս Սևամորթի միջև ծագած քաղաքացիական պատերազմի ժամանակ խարխլվեց հռոմեացիների գերակալությունը Միջագետքում, այդ ժամանակ ապստամբություն բարձրացվեց Նիսիբիսում։ Սևերոսն արագորեն վերականգնեց կարգուկանոնը և Օսրոենան վերափոխեց լիազոր պրովինցիայի[5][6]։ Ապա Սեպտիմիուսը պատերազմ սկսեց Պարթևստանի դեմ, որը հաջողությամբ ավարտեց մայրաքաղաք Կտեսիֆոնի գրավումով։ Բացի այդ, կայսրը 198 թվականին վերականգնեց Միջագետքի պրովինցիան Նիսիբիսե մայրաքաղաքով, որը ստացավ գաղութի կարգավիճակ[7][8]։

Միջագետքի վարչական բաժանումը

Ի տարբերություն Տրայանոսի պրովինցիայի, որը ընդգրկում էր ամբողջ Միջագետքն՝ Տիգրիս և Եփրատ գետերի միջև, նոր պրովինցիան սահմանազատվում էր հարավից Օսրոենայով, Տիգրիսով և Եփրատով հյուսիսից, իսկ արևելքից Խաբարոս (ներկայիս՝ Խաբուր) գետով[9]։ Այս տարածքը կռվախնձոր դարձավ հռոմեացիների և պարթևների համար հռոմե-պարթևական պատերազմների ժամանակ։ Այս քաոսը շարունակվեց վեց կայսրերի կառավարման տարիներին՝ 239-243 թթ., Արտաշիր 1-ինը՝ Սասանյան հարստության հիմնադիրը, փոխարինեց թուլացաց պարթևներին, հարձակվեց և գրավեց Միջագետքն, բայց այն նորից դարձավ պրովինցիա վարձկան ոստիկանապետ Տիմիսեֆեոսի կողմից մինչև իր մահը՝ 243 թվականը[10]։ 250-ական թթ. Շապուհ 1-ին արքան հարձակվեց Միջագետքի վրա և պատերազմեց հռոմեական Վալերիան 1-ինի դեմ, որին նա գերեվարել էր 260 թ. Եդեսիայի ճակատամարտում[11]։ Հաջորդ տարի Շապուհը ջախջախվեց Պալմիրայի կառավարիչ Օդենատի կողմից և վտարվեց Միջագետքից[12]։

Դիոկլետիանոսի և Կոնստանտին 1-ին կայսրերի վերափոխումներից հետո, Միջագետքն դարձավ Արևելքի դիոցենզի մաս, որը իր հերթին մտնում էր Արևելքի պրեֆեկտուրայի կազմի մեջ։ Նիսիբիը և Սինգարան Ադիաբենեի հետ միասին, կորսվեցին Հուլիանոս կայսեր անհաջող արշավանքից հետո 363 թ. և մայրաքաղաքը տեղափոխվեց Ամիդ, այն ժամանակ երբ Միջագետքի դուքսի տիրույթները գտնվում էին Վիրանշեխիրում։ Ինչպես նաև պրովինցիայի կազմի մեջ էին մտնում Մարտիրոպոլիսը և Կեֆասը[9]։

Միջագետքը՝ Հռեմեական կայսրության պրովինցիա

Այն բանից հետո, երբ սկսվեց պատերազմ 502 թ. պարսիկների դեմ, Անաստաս 1-ին կայսրը կառուցեց Դարա ամրոցը Նիսիբիսին ի հակառակ և Միջագետքի դուքսի նոր հենակետ։ Հուստինիանոս 1-ինի վերափոխումներից հետո պրովինցիան տարանջատվեց, հյուսիսային շրջանները Մարտիրոպոլիսի հետ անցան Չորրորդ Հայաստան պրովինցիային, իսկ մնացածը բաժանվեց երկու քաղաքական և եկեղեցական շրջանների, մեկը Ամիդ մայրաքաղաքով, իսկ մյուսը Դարա մայրաքաղաքով[9]։

Պրովինցիան նշանակալիորեն տուժեց 6-րդ դարում Պարսկաստանի դեմ մղված պատերազմներից։ 573 թ. պարսիկները նույնիսկ գրավեցին Դարան, սակայն արևելյան հռոմեացիները խաղաղությամբ վերականգնեցին այն 591 թ.։ Նրանք կորցրեցին Միջագետքն ևս մի անգամ իրանա-բուզանդական պատերազմի ժամանակ, իսկ հետո վերադարձրեցին, բայց պրովինցիան վերջնականապես կորսվեց 633-640 թթ. Արաբական գրավումների ժամանակ[9]։

Գրականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bennett, Julian (1997). Trajan։ Optimus Princeps. Routledge. ISBN 0-415-16524-5.
  • Kazhdan, Alexander, ed. (1991), Oxford Dictionary of Byzantium, Oxford University Press, ISBN 978-0-19-504652-6
  • Mommsen, Theodor Dickson, William Purdie Haverfield, Francis (2004). The provinces of the Roman Empire։ from Caesar to Diocletian, Vol. II. Gorgias Press LLC. ISBN 978-1-59333-026-2.
  • Southern, Pat (2001). The Roman Empire from Severus to Constantine. Routledge. ISBN 978-0-203-45159-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bennett (1997), pp. 196, 198—199
  2. Bennett (1997), p. 201
  3. Bennett (1997), pp. 206—207
  4. Mommsen, Dickson & Purdie (2004), p. 72
  5. Mommsen, Dickson & Purdie (2004), pp. 77-78
  6. Southern (2001), p. 33
  7. Mommsen, Dickson & Purdie (2004), pp. 78-79
  8. Southern (2001), p. 42
  9. 9,0 9,1 9,2 9,3 Kazhdan (1991), p. 1348
  10. Southern (2001), p. 70-71
  11. Mommsen, Dickson & Purdie (2004), p. 100
  12. Mommsen, Dickson & Purdie (2004), pp. 103—104

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]