Զվարթնոցի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զվարթնոցի տաճար
Armenië - Kaukasus (2896850946).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ մայր տաճար
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան, Արմավիրի մարզ, Վաղարշապատ
Ներկա վիճակ պահպանվել են միայն ավերակները
Մասն է Զվարթնոց
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճ Հայկական ճարտարապետություն
Հիմնադրված 7-րդ դար
Զվարթնոցի տաճարը գտնվում է Հայաստանում
Զվարթնոցի տաճար
Կոորդինատներ: 40°9′34.920000100003″ հս․ լ. 44°20′11.76000009999″ ավ. ե. / 40.15970000002777596° հս․. լ. 44.3366000000277722° ավ. ե. / 40.15970000002777596; 44.3366000000277722 և Կոորդինատներ: 40°9′34.970400100004″ հս․ լ. 44°20′11.670000100012″ ավ. ե. / 40.15971400002777614° հս․. լ. 44.33657500002777851° ավ. ե. / 40.15971400002777614; 44.33657500002777851{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page

Զվարթնոցի տաճար, 7-րդ դարի հայ առաքելական տաճար, որը կառուցվել է Ներսես Շինարար կաթողիկոսի պատվերով՝ 643-652 թվականներին[1]:

Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիրի մարզում՝ Վաղարշապատ քաղաքի եզրին։

Ներառված է Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ և նոր էին սկսվել արաբական արշավանքները:

Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 643 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին:

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։

Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը։

Արաբների կողմից Դվինի գրավումից հետո խառնակ իրադրություն ստեղծվեց երկրի արևելյան շրջաններում: Ներսես թագավորը կաթողիկոսական աթոռը Դվինից տեղափոխեց Զվարթնոց:

Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը: Գագիկ I Բագրատունու կառավարման տարիներին տաճարի կրկնօրինակն է ստեղծվում նաև Անիում:

Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է.

Aquote1.png Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց։ Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով՝ ի փառս Աստծո Aquote2.png

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը Վաղարշապատում պեղումներ է կատարել և վերականգնել է տաճարը՝ օգտագործելով բնօրինակ քարերը:

Տաճարի նոր ծրագիրը ևս կազմել է Թորոս Թորամանյանը: Շատ փորձագետներ պնդում են, որ Թորամանյանի ծրագիրը չի համապատասխանում Զվարթնոցի պատմական տաճարի նախատիպին: Կառուցված է հայկական ճարտարապետական ոճով և զարդարված է հունական խաչերով:

Կառույցի պատերին պահպանվել են որմնանկարներ: 2000 թվականին Վաղարշապատի եկեղեցիները, այդ թվում և Զվարթնոցի տաճարը ներառվել են Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

Զվարթնոցի տաճարը պատկերված է 100 դրամանոց թղթադրամի դարձերեսին, սակայն դուրս է եկել կիրառությունից: Օրինակ է պահպանվել Երևանի պատմության թանգարանում:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gombos, Károly (1974). Armenia: Landscape and Architecture. New York: International Publications Service. ISBN 963-13-4605-6