Jump to content

Ամաղու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամաղու (ձորահովիտ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամաղու (այլ կիրառումներ)
Գյուղ
Ամաղու
Նորավանքի վանական համալիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքԱրենի (համայնք) | Արենի համայնք[1]
ԲԾՄ1600 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն0 մարդ (2011)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ամաղու (Հայաստան)##
Ամաղու (Հայաստան)
Ամաղու (Վայոց ձորի մարզ)##
Ամաղու (Վայոց ձորի մարզ)

Ամաղու, լքված գյուղական բնակավայր գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամաղու գյուղը Արենի գյուղից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևմուտք և գտնվում է Գնիշիկ գետի ձախ ափին։ Այստեղ է գտնվում համանուն ձորը՝ Արաքսի ավազանի Արփա գետի ձախակողմյան օժանդակ Գնիշիկի ավազանում։ Բավական խորն է և բուսականությամբ աղքատ։ Միայն ստորին հատվածը՝ Նորավանքի շրջակայքը, կանաչապատ է, որտեղ աճում են խաղող, ընկուզենի, բալենի ու այլ պտղատու ծառատեսակներ։ Միջին դարերում այստեղ է գտնվել Հրաշակաբերդ բերդը[3]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամաղու գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով[4]։ 2003 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել է 77 միավոր հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։

Ամաղու գյուղի տարածքում հաշվառված բոլոր հուշարձանները գտնվում են Նորավանք վանական համալիրի կազմում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամաղուի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 1873 1908 1931 1959 1970 1979 1989
Բնակիչ 198 350 131 385 526 491 164

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 207 — 992 էջ։
  4. 4,0 4,1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 17 հունիսի 2003 թվականի N 754-Ն Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, ստորագրված 20.06.2003 թվականին, (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում)։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 16» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 7-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 273