Զեդեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Զեդեա
Zedea from Vardablur 1.jpg
Զեդեան Վարդաբլուր լեռան լանջից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԶեյթա
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն141[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Զեդեա (Հայաստան)
Red pog.png
##Զեդեա (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Զեդեա (նախկին անվանումը` Զեյթա), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 17 կմ հարավ-արևելք, Վայքի լեռների հյուսիսային փեշերին։ Վերանվանվել է Զեդեա 1991 թ. ապրիլի 3-ին[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզի հյուսիս արևելյան մասում՝ մարզկենտրոնից 20 կմ հյուսիս արևելք։ Այն փռված է Վարդաբլուր և Հարսնասար լեռների ստորոտում՝ ծովի մակարդակիցից բարձր է 1500-1600 մ։ Սահմանակից է մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկայ ու Ազատեկի համայնքներին։ Գյուղի տարածքով անցնում է Արփա գետը։[փա՞ստ]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեդեա գյուղը 1988 թվականի նոյեմբեր ամսից վերաբնակեցվել է Նախիջևանի շրջանի Ազնաբերդ գյուղից արտագաղթած հայերով։[փա՞ստ]

Գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն են զարդաքանդակներով խաչքարերը և հունական տառերով գերեզմանաքարերի արձանագրությունները, ինչից կարելի է ենթադրել, որ այստեղ ապրել են հայեր, հույներ, ադրբեջանցիներ, որից հետո այս գյուղում իրենց հանգրվանն են գտել Նախիջևանից տեղահանված հայերը։[փա՞ստ]

Գյուղի շրջակայքում կա երկու հին գյուղատեղիներ։ Գերեզմանաքարերի արձանագրություններից ենթադրվում է, որ գյուղերից մեկը հունական է եղել։ Հին հայկական գերեզմանոցի մոտակայքում հայտնաբերվել է ջրաղաց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գյուղի բնակիչները նախկինում էլ զբաղվել են հացահատիկի մշակությամբ։ Բոլոր ժամանակներում գյուղի հիմնական եկամտի աղբյուրը եղել է հողագործությունը և անասնապահությունը։[փա՞ստ]

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ դեռ միջնադարում գոյություն է ունեցել Վայոց ձոր գավառի Զեդյա գյուղը։ Գյուղի պատմության վերաբերյալ այլ մանրամասներ չկան։[փա՞ստ]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Զեդեայի մշտական բնակչությունը կազմել է 141, առկա բնակչությունը` 137 մարդ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։ Զեդեայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6]

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 67 224[4] 324 148 311 188 239 263 167 141[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։[փա՞ստ]

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում կան հին գյուղատեղիներ, խաչքարեր, մոտակայքում՝ Քարատակ գյուղատեղին։[փա՞ստ]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 668
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 287
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 45»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 27