Ելփին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելփին (այլ կիրառումներ)
Գյուղ
Ելփին
Yelpin landscape.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքԱրենի (համայնք)
ՀամայնքապետՀուսիկ Սահակյան[1]
ԲԾՄ1545 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1383[2] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Ելփին (Հայաստան)
Red pog.png
##Ելփին (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Ելփին, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2], մարզկենտրոնից 26 կմ հյուսիս-արևմուտք, Ելփին գետի ափին, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելփին գյուղը գտնվում է ներկայիս Վայոց ձորի մարզի հարավարևմտյան մասում՝ հանդիսանալով մարզի դարպաս։ Համայնքը մարզկենտրոնից հեռու է 25 կմ, մայրաքաղաք Երևանից` 97 կմ։

Հողատարածությունները ձգվում են ծովի մակարդակից 1400 մ-ից մինչև 2800 մ-ի սահմաններում։ Բնակավայրը գտնվում է 1545 մ բարձրության վրա` հանդիսանում է որպես սահմանամերձ բնակավայր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման` մեղմ է, մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը տատանվում է 280-350 մմ սահմաններում։ Ամենաբարձր դրական աստիճանը արձանագրվել է +43 °C, ամենացածրը` -30 °C։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականի ռուս-պարսկական պատերազմից հետո, պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Բրադես գյուղից տեղափոխված հայերով։ Գյուղի ներկայիս անվանումը առաջացել է գյուղի տարածքում գտնվող պատմական Նրբույն-Նրբին-Էրփին-Ելփին ձևափոխությունից։

Ելփին գյուղի ներկայիս վարչական տարածքում են գտնվում պատմական Աղոպեն, Խնձորուտ, Կեչուտ, Ճոճանակ, Ճավաձոր, Մոխրոտ և այլ բնակավայրեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Սալմաստից։

Բնակչությունն ամբողջությամբ հայեր են, կրոնը՝ հայ առաքելական։ Ելփին համայնքի տնային տնտեսությունների թիվը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 259, բնակչության ընդհանուր թիվը 1389, որից տղամարդիկ՝ 704, կանայք՝ 685։

Ելփինի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 135 708 582 1046 1147 1296 1209 1324 1402

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելփինում կան խաչքարեր և “Թուխ Մանուկ” սրբավայր։ Գյուղից 5-6 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում “Մոխրուտ”, իսկ 8 կմ հյուսիս՝ “Խնձորուտ” ավերակ գյուղերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]