Եղեգիս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգիս (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() Եղեգիս գյուղը Սմբատաբերդից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
ԲԾՄ | 1580 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼369 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։
Նախկինում Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[3]։ Վերանվանվել է Եղեգիս 1991 թ. ապրիլի 3-ին։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի վարչական տարածքը կազմում է 1372 հեկտար, որից 157 հեկտարը քաղաքացիների սեփական հողեր են, այդ թվում՝ 62 հեկտար՝ տնամերձ, 95 հեկտար՝ գյուղնշանակության հողեր։
Մնացած հողերը համայնքային են և 36 հեկտարը՝ պետական սեփականության հողեր (արոտավայրեր, խոտհարքեր)։
Գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման մերձարևադարձային է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ շոգ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ XIII-XIV դարերում այն եղել է Օրբելյանների իշխանական տոհմի նստավայրը։
Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները XIII դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։
XV դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝ «Ալայազ»։
1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Եղեգիսի մշտական բնակչությունը կազմել է 369, առկա բնակչությունը` 346 մարդ[4]։ 1831 թ. ունեցել է 32 ադրբեջանցի և Պարսկահայաստանից գաղթած 66 հայ բնակիչ, հետագա տարիներին եղել է ադրբեջանաբնակ[5]` մինչև 1989 թ.: Այնուհետ բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերով։ Եղեգիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղեգիսի հյուսիսարևմտյան մասում գտնվում են Եղեգիս բերդի ավերակները (Սմբատաբերդ, IX դար), արևելյան մասում՝ Սբ. Ստեփանոս (Զորաց) (XIII դար), արևմտյան մասում՝ Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.), հարավային մասում՝ Սբ. Նշան (Կարապետ) (XI-XIII դարեր) եկեղեցին, XI-XVI դարերի խաչքարեր։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի դպրոց, բուժկետ, գրադարան, մանկապարտեզ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 56 — 992 էջ։
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 662.
|
|
|