Արփի (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արփի (այլ կիրառումներ)
Գյուղ
Արփի
Arpi Gorge.jpg
Բնատեսարան Արփի գյուղի մոտ
Կոորդինատներ: 39°44′21″ հս․ լ. 45°15′42″ ավ. ե. / 39.73917° հս․. լ. 45.26167° ավ. ե. / 39.73917; 45.26167
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց Ձորի մարզ
Հիմնադրված է 1965 թ.
Այլ անվանումներ Արփիավան, Արփնի
ԲԾՄ 1060 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 1224[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Արփի (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Արփի (գյուղ) (Վայոց Ձորի մարզ)
Red pog.png

Արփի, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում,[1] մարզկենտրոնից 8 կմ հարավ-արևմուտք, Արփա գետի աջ ափին։ Վայոց ձորի մարզի Արփիի համայնքը /գ. Արփի/ գտնվում է պատմական Հայաստանի Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառում։ Գյուղը հիմնադրվել է 1965 թվականին Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ գյուղի տարհանված բնակչության բազայի հիման վրա։ Արփի գյուղը գտնվում է Արփա գետի հովտում, Եղեգնաձոր մարզկենտրոնից 8 կմ արևմուտք։ Գյուղի միջով է անցնում Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղին։ Արփիի համայնքը սահմանակից է հյուսիս-արևմուտքում՝ Աղավնաձոր, հյուսիս–արևելքում՝ Գետափ, արևելքում՝ Եղեգնաձոր, հարավում՝ Արենի, Գնիշիկ համայնքներին։ Ծովի մակարդակից գյուղի միջին բարձրությունը 1100 մ է։ Գյուղի միջով հոսում է Արփա գետը։ Գետը հարուստ է կողակ և բեղլու ձկնատեսակներով, իսկ ակունքում՝ կարմրախայտով։ Գյուղը հարուստ է սիլիկատի հանքավայրերով։

Կլիման խիստ չոր է և ցամաքային։

Արփի համայնքի վարչական սահմաններում գտնվում է Էրթիջ հին գյուղատեղին, որն, ըստ ավանդության, որպես բերդ է ծառայել տարածաշրջանի համար։ 1930-ական թվականներին վերջին բնակիչները լքել են գյուղը խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Հին գյուղատեղին հարակից «Ջրով վանքի» տարածքում բխող բնական աղբյուրի ջուրը, որը գյուղը խմելու ջրով ապահովելու միակ աղբյուրն է, հնուց ի վեր ուխտատեղի է։ Ըստ ավանդության, այս աղբյուրի ջուրն ունի մաշկային հիվանդություններ բուժելու հատկություն։ Համայնքում կա 4 հուշարձան–կոթող, ի հիշատակ՝ Մեծ եղեռնի զոհերի, Հայրենական պատերազմում զոհված գնիշիկցիների ու նույն պատերազմի հերոս Վահիկ Լևոնյանի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների։ Արփիի համայնքն ունի 328 տնտեսություն, 1261 բնակիչ, որի 75 տոկոսն ապահովված է բնակարանով։ Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Բարեկարգ են ներհամայնքային ճանապարհները։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց եւ մանկապարտեզ։ Դպրոցը հիմնանորոգված է և բարեկարգ։ Գործում է գյուղի գրադարանը, իսկ դպրոցի դահլիճում իրականացվում են մշակութային միրոցառումներ։ Համայնքում գործում է գինու 2 և քարի մշակման 1 արտադրամաս։ Համայնքի բնակչության հիմնական մասն զբաղված է գյուղատնտեսությամբ (հողագործություն և անասնապահություն ), զարգացած է նաեւ մեղվաբուծությունը։ Պետական կառույցներում և տեղական ինքնակառավարման մարմնում աշխատում են համայնքի շուրջ 70 բնակիչներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփիի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1970 1979 2001 2004
Բնակիչ 1360 928 1138 1103

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակայքում են գտնվում «Մոզրովի» և «Արջի» քարանձավները։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, գյուղապետարան, մանկապարտեզ, բենզալցակայան, շուկա, հանգստի գոտիներ։ Արփա գետը, հատկապես ամռանը, սիրված հանգստի վայր է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]