Գլաձոր (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գլաձոր | |||
Գլաձոր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Եղեգնաձոր խոշորացված համայնք | ||
Համայնքապետի ներկայացուցիչ | Նաիրի Մարտիրոսյան | ||
Հիմնադրված է | 1830 թ. | ||
ԲԾՄ | 1350 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2126[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 281 | ||
Փոստային ինդեքս | 3607 | ||
Պաշտոնական կայք | gladzorhamaynq.am/Pages/Home/Default.aspx | ||
| |||
Գլաձոր (նախկին անվանումը` Օրթաքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոն Եղեգնաձորից անմիջապես հյուսիս-արևելք, Եղեգիս գետի ափերին։
Մայրաքաղաք Երևանից գտնվում է 120 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 1350 մ։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման մերձարևադարձային է, չոր, ցամաքային։ Ամռանը շոգ է, ձմռանը՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1830 թ.։ Նախկինում ունեցել է Օրթաքենդ անվանումը, 1946 թ. վերանվանվել է Գլաձոր։ Ներկայիս բնակիչները 1830 - ական թվականներին ներգաղթել են ռուս-պարսկական պատերազմի տարիներին, Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիները 1828-1830 թթ.-ին ներգաղթել են Խոյից և Սալմաստից։
Գլաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 128 | 410[4] | 703 | 812 | 1255 | 1364 | 1878 | 2105 | 2454 | 2259 | 2126[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և մեղվաբուծությամբ։ Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։ 2011 թ. տնտեսությունների թիվը կազմում էր 881։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլաձորում են գտնվում “Սպիտակավոր”, Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետաց 1692 թ. եկեղեցիները, XII-XIV դարերի խաչքարեր իսկ գյուղից հարավ-արևմուտք՝ “Վարդանի” բերդը (IX դար)։
«Սպիտակավորը» կառուցվել է XII դարում Պռոշյանների կողմից, 80-ական թվականներին հուշարձանի տարածքում է ամփոփվել հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհի աճյունի մի մասը, որն այնտեղ է հասել նրա եղբոր և մի խումբ նվիրյալների ջանքերով, հաշվի առնելով զորավարի ցանկությունը։
«Սուրբ Հակոբ» եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, որը մարզի գործող եղեկեցիներից է։ 2010 թվականից ընթանում են եկեղեցու վերանորոգման և համալիր կառույցների շինարական աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն 2011 թվականի վերջին։
Գլաձորի տարածքից քիչ հեռու գտնվում է Թանահատի վանքը, որտեղ XIII դարում գործել է Գլաձորի համալսարանը։
Գլաձորի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլաձորի համալսարանը եղել է Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կաճառ։ Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291 թվականից։ Հիմնադրվել է Թանադե վանքում՝ Խաղբակյան Պռոշ իշխանի նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունաց մետրոպոլիտության աջակցությամբ։ Գոյատևել է մինչև 1340-ական թվականներին։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլաձորի համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, գրադարան, գործող 10 առևտրի կրպակներ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գլաձոր (գյուղ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 11
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
|