Եղեգիս (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգիս (այլ կիրառումներ)
| Եղեգիս | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 49 կմ |
| Ավազանի մակերես | 516 կմ² |
| Ջրի ծախս | 8,2 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Վարդենիս լեռ |
| Գետաբերանի տեղակայում | Արփա |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Արտաբուն, Բերքաձոր, Գետիկվանք, Երկայնարտ, Սելիմագետ, Սոխուտ, Սուլեմա, Սպիտակ, Աբանա, Աղնջաձոր և Կարակայա |
| Երկիր | |
| Երկրամաս | Վայոց Ձորի մարզ[1] |
Եղեգիս, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից՝ 3200 մ բարձրություն։ Երկարությունը 47 կմ է, ջրհավաք ավազանը՝ 516 կմ2։
Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով։ Վտակներն են Սուլեման, Արտաբունը, Վարդաձորը։ Սնումը հիմնականում հալոցքային (49%) և ստորերկրյա (39%) է, վարարումը՝ մարտ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 8, 2 մ3/վ է։
Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա-Սևան ջրատար։ Կառուցված է Եղեգնաձորի ջրէկը[2]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլ անվանումներ՝ Ալագյազ, Ալագյոզ, Ալաղըզ, Ալայազ, Աղքիս, Գետափ, Եղեգիք, Եղեգյաց գետ, էլեգիս, էրտագին, Ղոյթուլ, Ղոյթուր, Ջանիչայ, Ջանլի, Քոյթուլ։ Թուրքերը կոչում են Աղքիս[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 181 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 203 — 992 էջ։
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 500)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |