Սուլեմա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուլեմա (այլ կիրառումներ)
Սուլեմա
Բնութագիր
Երկարություն22 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՎարդենիսի լեռներ
Գետաբերանի տեղակայումԵղեգիս
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասՎայոց Ձորի մարզ

Սուլեմա, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիսի աջ վտակը։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերից։ Երկարությունը 22 կմ է, ջրհավաք ավազանը՝ 144 կմ²։ Սուլեմայի ավազանում տեղատարափ անձրևներից առաջանում են սելավներ, որոնք կրկնվում են 2-3 տարին մեկ։ Ավերիչ սելավ եղել է 1969 թվականի ապրիլի 1-ին, որը մեծ վնաս է հասցրել Հորս, Շատին, Թառաթումբ և Գետափ գյուղերին (ողողել է 10 հա հողատարածք, ճանապարհներ, քշել տարել է անասուններ, մեղվափեթակներ, քանդել ջերմոցը, ջրաչափ կայանը և այլն)։ Սուլեմայի հունի առանձին հատվածներում կառուցված են կամրջային անցումներ և ափապաշտպան պատնեշներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։