Շատին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Շատին
2014 Prowincja Wajoc Dzor, Trasa Spitakawor - Szatin (05).jpg
Շատինի համայնապատկեր
Կոորդինատներ: 39°50′00″ հս․ լ. 45°18′06″ ավ. ե. / 39.83333° հս․. լ. 45.30167° ավ. ե. / 39.83333; 45.30167
Երկիր Հայաստան Հայաստան
Ենթարկում ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք
Մարզ Վայոց ձորի մարզ
Համայնք Եղեգիս խոշորացված համայնք
Վարչական ղեկավար ---
ԲԾՄ 1270 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 2035[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374
Պաշտոնական կայք shatin.am
##Շատին (Հայաստան)
Red pog.png
##Շատին (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Շատին, բնակավայր Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում[1], մարզկենտրոնից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, Արփա գետի աջակողմյան Եղեգիս վտակի ափին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1300-1350 մ, այն ունի գեղեցիկ դիրք։ Արևելյան կողմից գյուղի վրա կախված են ժայռակազմ լեռների բազմասյուն ճակատները։ Բնակավայրի տարածքը ձգվում է Եղեգիս գետի երկայնքով, նրա երեք վտակների հատման տեղում։

Գեղեցիկ բնաշխարհ ունի։ Բնակչության զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է։ Ցանկացած պտուղ, հատապտուղ, բանջարեղեն աճում է այս տարածքում։ Գյուղը մարզկենտրոնից գտնվում է 12 կմ հեռավորության վրա։ Գյուղով անցնում է մարզկենտրոնն ութ գյուղերին միացնող միջմարզային ճանապարհը և դեպի Սևանի ավազան տանող բարեկարգ ճանապարհը։

Գյուղով է անցնում,, Հերմոն-Ելփին’’ ոռոգման ջրատարը, որի շնորհիվ հնարավոր է ոռոգելի դարձնել համայնքի շուրջ 200 հեկտար տարածք։ Համայնքի տարածքում կան հանքային հանածոներ` շինարարական քար՝ գրանիտ, տրավերտին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատին գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականին Պարսկաստանի Սալմաստ գավառից ներգաղթված հայ ընտանիքներով։ Գյուղն ունի հին պատմություն, ինչի մասին վկայում են գյուղում գտնվող վանքերն ու մատուռները։

Բնակավայրի տարածքում է գտնվում երբեմնի Եղեգիս քաղաքի ավերակները, Աղվանք և Բազելիկ եկեղեցիները, Շատիվանք եկեղեցի-համալիրը։ Բնակավայրի տարածքում է գտնվում Ավարայրի ճակատամարտից նահանջած հայրենասեր մարտիկների գերեզմանները, որոնք նահանջի ճանապարհին մարտի են բռնվել պարսիկների հետ։ Այդ փաստն են վկայում Անգեղի, Սուրբ Աստվածածին և գյուղի այլ տարածքներում գտնվող մատուռները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի բնակչությունը 2011 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 2052 մարդ։

Շատինի ազգաբնակչության փոփոխությունը․

Տարի Բնակչություն
1897 523 մարդ
1926 673 մարդ
1939 974 մարդ
Տարի Բնակչություն
1959 1020 մարդ
1970 1460 մարդ
1979 1596 մարդ
Տարի Բնակչություն
1989 1677 մարդ
2001 1754 մարդ
2004 1889 մարդ
Տարի Բնակչություն
2008 2035 մարդ


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսությունների թիվը՝ 723։ Համայնքի վարչական տարածքը 3325 հա է, այդ թվում՝ տնամերձի ֆոնդը՝ 75 հեկտար, գյուղ նշանակության հողերը՝ 1085 հեկտար։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ և ծխախոտի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատինից մոտ 4 կմ արևելք, Եղեգիս գետի ձախափնյա լանջին գտնվում է Շատիվանքի համալիրը (X-XVII դարեր), 2 կմ հարավ՝ “Անգեղի” (Նահատակի) մատուռն է, “Աղվան” եկեղեցին (XI-XIII դարերի), ինչպես նաև “Ճապուկ” (XII-XIII դարերի) և “Ծատուրի” (1666 թ.) կամուրջները։ Գյուղում կան XVII դարի զանգակատուն, X-XVII դարերի խաչքարեր, V դարի “Բերդանիստ” ամրոցը, Սբ. Սիոնի եկեղեցին (վերակառուցված 1665 թ.), Հոստուն գյուղատեղիում՝ X դարի եկեղեցի։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրւմ գործում է մեկ միջնակարգ դպրոց(Շատինի միջնակարգ դպրոց), «Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ը, որը սպասարկում է Եղեգիս համայնքի 12 բնակավայրերը, մշակույթի տուն, գրադարան։ Շատին բնակավայրը Եղեգիս համայնքի կենտրոնն է, որտեղ գտնվում է Եղեգիս խոշորացված համայնքի համայնքապետարանը: Շատին բնակավայրը հանդիսանալով Եղեգիս համայնքի կենտրոն չի կարող ունենալ վարչական ղեկավար:

Հանգստի գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրիի բնակչությունը որպես հանգստի գոտի օգտագործում է Եղեգիս գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունները: Բնակավայրում կա բեզոարյան այծերի դիտակետ, որտեղ կարող եք տեսնել արջերի, բեզոարյան այծերի, և այլ կենդանիների:

Ներհամայնքային փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներհամայնքային փողոցների և ճանապարհների ընդհանուր երկարությունը 20800 մ է, որից ասֆալտապատ՝ 4500, մնացած մասը գրունտային է։Միջհամայնքային ճանապարհը լուսավորված է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]