Թառաթումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Թառաթումբ
Կոորդինատներ: 39°53′29″ հս․ լ. 45°15′03″ ավ. ե. / 39.89139° հս․. լ. 45.25083° ավ. ե. / 39.89139; 45.25083
Երկիր Հայաստան Հայաստան
մարզ Վայոց ձորի մարզ
ԲԾՄ 1640 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 636[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Թառաթումբ (Հայաստան)
Red pog.png
##Թառաթումբ (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Թառաթումբ գյուղը գտնվում է Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում,[1], Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 1640 մ բարձրության վրա, Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևան քաղաքից 140 կմ հեռավորությամբ Արփայի ավազանի Թառատուն գետի ափին։

Գտնվում է Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևան քաղաքից 140 կմ հեռավորությամբ։ Գյուղը սահմանակից է Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր գյուղերին, արևմուտքից սահմանակից է Մարտունու տարածքին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման տաք է և չոր, շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով, տարեկան տեղումների քանակը կազմում է 400-450 մմ։ Բնական լանդշտաֆները տափաստանային են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին Պարսկահայաստանի Խոյ գավառի Ղորուղ գյուղից գաղթած 10 ընտանիքների կողմից։

Գյուղը տվել է Հայրենական մեծ պատերազմի և Սոցիալիստական աշխատանքի մեկական հերոսներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների զգալի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել են Խոյի շրջանի Ղորուղ գյուղից։

Թառաթումբի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1914 1931 1970 1979 2001 2004
Բնակիչ 56 383 465 641 487 555 464

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, հիմնականում՝ խնձոր և ընկույզ, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թառաթումբում կան X-XII դարերի խաչքարեր։ Գյուղն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1896 թվականին, Հայրենական մեծ պատերազմում զոհված թառաթումբցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, նորակառուց համայնքի կենտրոն, որտեղ տեղակայված են գրադարանը, մշակույթի տունը, համայնքապետարանը, բուժկետը և խաղասենյակ։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]