Գոմք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմք (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գոմք | |||
Տեսարան Գոմքից | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Գոմուր | ||
ԲԾՄ | 1800 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 138[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գոմք, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա, Ախտա գետի ափամերձ լանջերին։ Սահմանակից է Զառիթափ և Արտավան համայնքներին և Նախիջևանին։
Գոմք է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին լքված գյուղ եկան առաջին հայ բնակիչները, որոնք մազապուրծ փախել էին Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից և այլ վայրերից, մի քանիսն էլ եկան աղետի գոտուց։ Գոմք գյուղը գրով հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի Պատմությունը» մեծարժեք երկում։ Մեծանուն պատմիչը պարզել է, որ Գոմք գյուղը վեց չափ հարկ է տվել Տաթևի վանքին, որն էլ նշանակում է, որ շենը եղել է ոչ շատ մեծ։
Գյուղն այդպես էլ հիշատակված է՝ «Գոմք», և հիմնազուրկ է այն ենթադրությանը, թե դա հին Գոմեր գյուղն է։
Շենը եղել է ոչ շատ մեծ, սակայն աչքի է ընկել իր մի հրաշալի զարդով, որը մեր բազմադարյան ճարտարապետության եզակի նմուշներից է։ Դա որմնափակ խաչքար-մատուռն է, որն իր կառուցվածքով, մտահաղացմամբ, քանդակներով և վիմագիր հիշատակարաններով մի անգնահատելի կոթող է։ Ըստ պահպանված արձանագրության՝ Խաչքար-մատուռը կառուցվել է 1263 թվականին։
Գյուղամիջում գտնվում է եկեղեցու ավերակներ, որն իր ոճով ավելի շատ առնչվում է 16-17-րդ դարերին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախնիների մի մասը 1828 թ.-ին գաղթել են Խոյի գյուղերից։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գոմքի մշտական բնակչությունը կազմել է 138, առկա բնակչությունը՝ 135 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 27 | 353 | 200 | 386 | 381 | 590 | 745 | 102 | 232[4] | 138[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում առկա է հետևյալ հողատեսքերը՝ ընդամենը՝ 3834.4 հեկտար, գյուղատնտեսական հողեր՝ 3671 հեկտար։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոմքում կա 1263 թ.-ի մատուռ, XVI-XVII դարերի եկեղեցի և XI-XVII դարերի խաչքարեր։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում է միջնակարգ կրթության դպրոց, բուժկետ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 62»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 27
- ↑ 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
|