Սարավան
Գյուղ | |||
---|---|---|---|
Սարավան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Դերբն | ||
ԲԾՄ | 1720 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 231[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Սարավան, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևելք, Դարբ գետի ափին։
1988 թվականից գյուղը բնակեցվել է երիտասարդ ընտանիքներով։
Սարավան է վերանվանվել է 1956 թ.-ի փետրվարի 27-ին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը կազմված է երեք բնակավայրերից՝ Սարավան, Սարալանջ և Ուղեձոր։ Վարչական տարածքը կազմում է 6336 հեկտար։
Սարավան գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Լեռնային գյուղ է, շրջափակված է գեղեցիկ անտառներով։ Համայնքի տարածքով է անցնում Երևան-Մեղրի միջպետական մայրուղին, որի աջ և ձախ կողմերում են գտնվում Սարավան և Սարալանջ գյուղերը։
Հեռավորությունը մարզկենտրոնից 35 կմ է, Վայք քաղաքից՝ 18 կմ։ Համայնքը սահմանակից է Վայոց ձորի մարզի Արտավան, Գնդեվազ և Սյունիքի մարզի Գորայք համայնքներին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարավանի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 96 | 243 | 187 | 222 | 408 | 501 | 322 | 519 | 685 | 216 | 340 | 273 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Հիմնվել են նաև այգիներ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարավանում կան XVII դարի ավերակ եկեղեցի, XIII դարի աղբյուր-հուշարձան, 4-5 կմ հարավ-արևմուտքում՝ XIV-XIX դարերի մատուռ և XI-XVII դարերի խաչքարեր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 147»։ Վերցված է 2014 Մայիսի 29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սարավան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
|