Փոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Փոռ
Կոորդինատներ: 39°38′38″ հս․ լ. 45°28′13″ ավ. ե. / 39.64389° հս․. լ. 45.47028° ավ. ե. / 39.64389; 45.47028
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց ձորի մարզ
Այլ անվանումներ Փուռ
ԲԾՄ 1510 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 144[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Փոռ (Հայաստան)
Red pog.png
##Փոռ (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Փոռ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[1], Արփա գետի ձախ կողմում, Վայքի լեռների հյուսիսային փեշերին, մարզկենտրոնից՝ 27 կմ հարավ-արևելք։

Այն վերաբնակեցվել է 1928 թվականին Սավարայից ներգաղթած ընտանիքներով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 1826 հա տարածք, որով սահմանակից է մարզի Զառիթափ, Մարտիրոս և Ազատեկ համայնքներին։ Ծովի մակարդակից գտնվում է 1510 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարևադարձայինէ, ձմռանը՝ ցուրտ, ամռանը զով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները գաղթել են Խոյից։

Փոռի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 18 439 244 311 165 118 96 150 122

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, հացահատիկի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոռում կա Սբ. Աստվածածին (1910 թ.) և 1830 թ. եռանավ բազիլիկ եկեղեցիներ, XIII-XIV դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, բուժկետ և առևտրի կրպակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]