Հերհեր (Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերհեր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Հերհեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Ծաղկաշեն | ||
ԲԾՄ | 1680 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 745 մարդ (2001) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Հերհեր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, մարզկենտրոնից 32 կմ արևելք, Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերհերի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերհերից մոտ 1 կմ հյուսիս-արլևելք գտնվում է VIII դարից հիշատակվող Սուրբ Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից։ Հերհերում՝ Սուրբ Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է (կառուցված կիսամշակ ավազաքարով) և ունի հայ ճարտարապետության համար եզակի հորինվածք, ուղղանկյուն թաղածածկ դահլիճը արևելքից և արևմուտքից ավարտվում է կիսաշրջանաձև աբսիդով։ Նրան հարավից կից Սուրբ Աստվածածին եկեղեցին (1282-1283) նույնպես միանավ է, թաղածածկ, արևելքում՝ երկու միմյանց հավասար կիսաշրջանաձև աբսիդներով։ Միանավ փոքրիկ մատուռը կից է Սուրբ Սիոն եկեղեցուն հյուսիսից։ Պարսպապատ մենաստանի գերեզմանոցում կան XIII-XVII դդ. արձանագրություններով խաչքարեր։ Գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։
Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հարավարևելյան, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը (XIII-XIV դարեր)։ Հերհերից 3 կմ հյուսիս, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքարեր։ Գյուղատեղիի շրջակայքում կան 1282 թ. մեծ ու շքեղ խաչքար, XIII-XV դդ. պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր, կենցաղային թեմաներով քանդակազարդ տապանաքարեր։
Գյուղում կան X-XV դարերի խաչքարեր, 2 կմ հարավ՝ գյուղատեղի, իսկ 3 կմ հյուսիս՝ գյուղատեղի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 121»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 28
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |