Վարդահովիտ
Գյուղ | |||
---|---|---|---|
Վարդահովիտ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Գյուղապետ | Սամվել Գևորգյան | ||
ԲԾՄ | 2050 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 103[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Վարդահովիտ (նախկին անվանումը` Գյուլլիդուզ), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից մոտ 19 կմ հյուսիս արևելք, Եղեգիս գետի վերին հոսանքի շրջանում` աջ բարձրադիր ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մոտ 2050 մ։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 10 712 հեկտար հողատարածք՝ գյուղատնտեսական նշանակության՝ 10 630 հեկտար, որից վարելահող՝ 227 հեկտար, խոտհարք՝ 341 հեկտար, արոտ՝ 9345 հեկտար, իսկ այլ հողեր՝ 717 հեկտար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքում 1989 թվականից բնակվում են փախստական և մարզի տարբեր գյուղերից երիտասարդ ընտանիքներ, ովքեր իրենց նախկին բնակավայրերում հնարավորություն չեն ունեցել բնակարան կառուցելու, ապրելու, տեղափոխվել և բնակություն են հաստատել Վարդահովիտ գյուղական համայնքում։ Վարդահովիտ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։
Գյուղում կան 13-16 դդ. խաչքարեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Վարդահովիտի մշտական բնակչությունը կազմել է 103, առկա բնակչությունը` 105 մարդ[1]։ Մինչև 1989 թ. գյուղում ապրել են ադրբեջանցիներ[3], այնուհետ` հայեր։ Վարդահովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4][5].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 115[3] | 151[3] | 32 | 61 | 256 | 362 | 369 | 220 | 94 | 103[1] |
Համայնքում առկա է 130 գյուղացիական տնային տնտեսություններ, բնակչությունը՝ 270 մարդ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի հիմնական դպրոց, մշակույթի տուն, վարչական շենք, բուժկետ, հեռախոսաֆիկացված է։
Բնակչությունը զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդահովիտ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 188»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 4
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 907
|