Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Գետափ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Այլ անվանումներ | Կոթուր | ||
ԲԾՄ | 1310 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1981[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Գետափ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոն Եղեգնաձորից 1-2 կմ արևմուտք, Եղեգիս գետի ստորին հոսանքի ափերին։ Գետափ է վերանվանվել 1935 թ. հունվարի 1-ին։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1310 մ բարձրության վրա, շրջապատված լեռներով, փռված է Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում։ Վարչական տարածքը կազմում է 1977 հեկտար։ Մարզկենտրոնից հեռավորությունը 1-2 կմ է, Երևանից` 119 կմ։ Գյուղն ունի 780 ծուխ, 2385 բնակիչ։ համայնքում կա 450 առանձնատուն, և 8 երկհարկանի բնակելի շենքեր, ընդանուր 39,044 քմ տարածքով։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կլիման ցամաքային է, ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է, երկարատև, ամառը շոգ է, աշունը՝ տաք։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1828 թ Պարսկաստանի Սալմաստի գավառից գաղթած հայերի կողմից։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գետափի մշտական բնակչությունը կազմել է 1981, առկա բնակչությունը` 1726 մարդ[1]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց նախնիներն այստեղ են գաղթել Սալմաստից 1828-1830 թթ.-ին։
Գետափի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1976 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 201 | 478[3] | 771 | 765 | 1112 | 1160 | 1528 | 1504 | 1980[5] | 1980 | 1981[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Գյուղատնտեսության բնագավառում զբաղված է բնակչության 75%-ը։ Գյուղում աճեցվում է ցորեն, գարի, բանջարաբոստանային կուլտուրաներ, խաղող։ Համայնքի վարելահողերից ոռոգելի են 153 հեկտարը։
Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետափի հին եկեղեցին XX դարի սկզբին դեռևս կանգուն էր։ Այժմ նրա տեղում կառուցված է աղբյուր-հուշարձան։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևելքում կան “Գոմավանք” եկեղեցու ավերակներ հին արձանագրություններով։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժկետ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 11
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629
|