Նոր Ազնաբերդ
Գյուղ | |||
---|---|---|---|
Նոր Ազնաբերդ | |||
հայ․՝ Նոր Ազնաբերդ | |||
Կոորդինատներ: 39°32′39″ հս․ լ. 45°25′00″ ավ. ե. / 39.54417° հս․. լ. 45.41667° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Այլ անվանումներ | Գյուլստան | ||
ԲԾՄ | 1630 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 140[1] մարդ (2008) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Նոր Ազնաբերդ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևելք, Ճահուկ գետի վերին հոսանքի ձախակողմյան վտակի ափին, Վայոց ձորի լեռների հարավային բարձրադիր լանջին։
Նոր Ազնաբերդ գյուղը (նախկինում Գյուլիստան) կառուցվել է 1949 թվականին, բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 1988 թվականին հայ-ադրբեջանական հայտնի դեպքերից հետո այն վերաբնակեցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազնաբերդ գյուղից Հայաստան փախած հայերով։
Նոր Ազնաբերդ է վերանվանվել 1991 թ.-ին։
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի միջով անցնում է Ճահուկ և Լվիս կոչվող գետակները։ Գյուղը սահմանակից է Նախիջևանի Բզկով գյուղին, որի հետ ունի մոտ 5 կմ սահման, սահմանակից է նաև մարզի Խնձորուտ և Սերս համայնքներին։ Մարզկենտրոնից հեռու է 46 կմ, ծովի մակերևույթից բարձր է 1630 մ։
Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 1191 հա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Ազնաբերդի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 157 | 235 | 96 | 202 | 148 | 253 | 182 | 187 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին գյուղի մուտքի մոտ՝ Տաք ջուր կոչվող տարածքում, տեղադրվել է ղարաբաղյան շարժման զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող և խաչքար։
Ճահուկ գետի վրա են գտնվում Վերին Շենիկ գյուղի ավերակները։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը կրթական հաստատություն չունի, երեխաները հաճախում են հարևան Խնձորուտ գյուղի դպրոց։ Գյուղն ունի մշակույթի տուն, որը չի գործում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նոր Ազնաբերդ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, ՀՀԱՎԾ
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 147»։ Վերցված է 2014 Մայիսի 29
|