Մալիշկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Մալիշկա
Malishka Village, Armenia.jpg
Մալիշկա գյուղը գարնանը
Կոորդինատներ: 39°44′13″ հս․ լ. 45°23′15″ ավ. ե. / 39.73694° հս․. լ. 45.38750° ավ. ե. / 39.73694; 45.38750
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց ձորի մարզ
Մակերես 86 կմ²
ԲԾՄ 1200 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 5303[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Մալիշկա (Հայաստան)
Red pog.png
##Մալիշկա (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Մալիշկա, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 4 կմ հարավ-արևելք, Արփայի աջակողմյան Մալիշկա վտակի ափին, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը փռված է Արփա գետի աջ ափին, շուրջ 250 հա-ի վրա։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 7150 հա, սահմանակից է Եղեգնաձոր և Վայք քաղաքներին, Գլաձոր, Վերնաշեն, Կարմրաշեն, Հերհեր, Արին, Զեդեա և Ագարակաձոր գյուղերին։ Գյուղի տարածքով է անցնում Հայաստան-Իրան միջպետական ավտոմայրուղին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը վերաբնակցվել է 1828-1831 թթ. Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթված հայ ընտանիքներով։ Այդ տարիներին վերաբնակեցվել է 42 ընտանիք։

Մալիշկայի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 261 1281 1808 2368 2715 3538 3980 4591 5128

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիշկայում կա Սբ. Գևորգ եկեղեցի (1850 թ.), իսկ 3 կմ հարավ-արևելք պատմական Մոզ քաղաքի ավերակները (VII-XV դդ.), VII դարի ամրոց, IX-XIV դարերի խաչքարեր։ Գյուղի շրջակայքում են գտնվում “Բերդաջուր” և “Ահեկաբերդ” միջնադարյան ամրոցները, իսկ 1,5 կմ արևելք՝ XVIII դարի կամուրջ։

Գյուղում անցած դարում կառուցվել է երկու հուշարձան՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված մալիշկեցիների հիշատակին, իսկ այս տարի կառուցվել է հուշաքար աղբյուր՝ Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին։

Մալիշկայում ներկայումս գործում է սուրբ Աննա եկեղեցին, որի հարակից բարեկարգ տարածքը հարմարավետ հանգստի գոտի է դարձել բնակչության, առանձնապես երիտասարդների, համար։

Կենցաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է 2 միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, մշակույթի տուն, առողջապահական կենտրոն, առևտրի 20 կետ, զովացուցիչ ջրերի 2 փոքր արտադրամասեր, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Խորհրդային տարիներին գյուղում գործել է կոնդեսատրների գործարանը շուրջ 600 աշխատեղով, որը այնուհետև վերափոխվել է թանկարժեք քարերի մշակման և ոսկու վերամշակման արտադրամասի, սակայն այսօր չի գործում։

Մշակույթի տանը գործում է գրադարանը, պարի, նկարչության, շախմատի, ըմբշամարտի, բոքսի և ֆուտբոլի խմբակներ։

Մալիշկայի տոնավաճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին գյուղում եռանդուն գործունեություն է ծավալել ծնունդով շամախեցի, ռուսական բանակի կապիտան, բանաստեղծ, Վայոց ձորի գավառի տեսուչ Պետրոս Մադաթյանը (մականունը՝ Սեյադ)։ Նրա ջանքերով գյուղում կառուցվել է առևտրական 60 կրպակ։ Պիտի բացվեր նաև արհեստավորաց տուն և վարժարան, որոնց շնորհիվ պիտի ծաղկում ապրեին հայկական մի քանի հնագույն արհեստներ։ 1857 թվականին Պետրոս Մադաթյանը թույլատրություն է ստանում ռուսական կառավարությունից Մալիշկա գյուղում տոնավաճառ կազմակերպելու համար։ Այս տոնավաճառը պետք է դառնար ավանդական և տեղի ունենար ամեն տարվա մայիսի 23-ից մինչև հունիսի 4-ը։ Այս նախաձեռնությունը ձախողվում է, իսկ կրպակներն ու տոնավաճառի համար հանպատրաստից տաղավարները քանդվում են։ Հետագայում փորձեր են արվել վերակենդանացնել այս գաղափարը, բայց անհաջող։[3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131»։ Վերցված է 2014 Հունիսի 13 
  3. Հանրագիտակ օրացույց, 1991, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]