Ագարակաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ագարակաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակաձոր
Կոորդինատներ: 39°44′11″ հս․ լ. 45°20′44″ ավ. ե. / 39.73639° հս․. լ. 45.34556° ավ. ե. / 39.73639; 45.34556
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց Ձորի մարզ
Մակերես 58.4 կմ²
ԲԾՄ 1160 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 1431[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Ագարակաձոր (Հայաստան)
Red pog.png
##Ագարակաձոր (Վայոց Ձորի մարզ)
Red pog.png

Ագարակաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում,[1] մարզկենտրոնից 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ ափին, Ագարակաձոր վտակի գետաբերանի շրջանում։

Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 3 կմ հարավ և հեռավորությունը Երևան քաղաքից 119 կմ է։ Գյուղը գտնվում է Արփա գետի ձախ ափին, նրա վտակ Ագարակաձորի գետաբերանի շրջանում։ Ծովի մակարդակից ունեցած բարձրությունը կազմում է 1120 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին, թեպետ հիշատակվում է նաև 12-13-րդ դարերի մասին։ Նախկինում գյուղն կրել է Ագյար անվանումը և ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում։[2]

Սա պատմականորեն եղել է Օրբելյանների կալվածքը և պատմական այս ժամանակահատվածը դիտվում է որպես Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը, Տարսայիճ Օրբելյանը (13-րդ դար ) կառուցել է մի քանի քարավանատներ և կամուրջներ, այդ թվում նաև Ագարակաձորի կամուրջը, որը կանգուն է և գործում է մինչ այսօր։ Այժմ այդ կամրջի միջոցով են Եղեգնաձոր քաղաքի հետ կապ հաստատում Արփա գետի ձախափնյա շատ գյուղեր։

Բնակչությունը ներգաղթել է 1828-1829 թթ.-ին Խոյ, Սալմաստ գավառներից, ինչպես նաև Մակուից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարևադարձային է՝ չոր, ցամաքային, ամառները՝ շոգ, ձմեռները՝ ցուրտ։ Տարեկան տեղումների քանակը 300-350 մմ է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1914 1926 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 216 346 382 277 480 283 930 1283 1355

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքն ունի 340 տնտեսություն։

Համայնքի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Այստեղ կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։ Մշակում են հացահատիկ, կերային մշակաբույսեր և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, բուծելով խոշոր և մանր եղջերավոր անասուններ։

Արոտավայրերը զբաղեցնում են 912 հա տարածք։ Պահուստային հողերը յուրացվում և օգտագործվում են որպես վարելահողեր։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ և չոր տափաստաններ են, որոնք վերամշակվել են՝ վերածվելով կուլտուր-ոռոգելի լանդշաֆտների։

Արդյունաբերության հիմքը սննդի արդյունաբերությունն է։ Գյուղում գործում են «Ջերմուկ» հանքային ջրերի մեկ գործարան, երկու քարի մշակման արտադրամաս, որոնք օգտագործում են Գնիշիկից և Սիսիանից բերված հումքը։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում հայտնաբերված է տուֆի հանքավայր, բայց այն ունի պահուսատային նշանակություն և չի շահագործվում։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտ, Արփայի վրա, գտնվում է համանուն կամուրջը (XIII դար), XII-XVII դարեր խաչքարեր, Սբ. Հովհաննես մատուռը (XIX դար), գյուղից 1,5 կմ արևելք՝ XVII դար եկեղեցին և IX դար ամրոցը։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագարակաձոր համայնքում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վայոց Ձորի մարզի մարդահամար, 2008
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 24
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7»։ Վերցված է 2014 Հունիսի 4