Հորբատեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հորբատեղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԽորվատեղ
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն242[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Հորբատեղ (Հայաստան)
Red pog.png
##Հորբատեղ (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Հորբատեղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 20 կմ հյուսիս, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական շատրվանող աղբյուր Հորբատեղ գյուղում

Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 12 կմ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։ Համայնքը սահմանակից է Արտաբույնքի, Շատինի, Եղեգիսի, Սալլիի գյուղական համայնքներին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային և երաշտի տարիները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հորբատեղի մշտական բնակչությունը կազմել է 242, առկա բնակչությունը` 232 մարդ[1]։ Մինչև 1918 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ` հիմնականում հայերով։ Հորբատեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 35 406 160 402 252 244 210 223[5] 280 242[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և XIII-XIV դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 124»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 13 
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 760