Աղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղբյուր

Աղբյուր, ստորերկրյա ջրի բնական ելքը Երկրի մակերևույթ՝ պայմանավորված տեղանքի երկրաբանական կառուցվածքով, կտրտվածությամբ, ջրատար շերտերի դասավորությամբ։

Բնութագիր[խմբագրել]

Աղբյուրն առաջանում է, երբ ռելիեֆի բացասական ձևերը հատում են ջրատար հորիզոնները։ Աղբյուրը սնվում է տարբեր տիպերի ստորերկրյա ջրերից և կոչվում նրանց անունով (օրինակ, արտեզյան ջրեր, գետնաջրեր, և այլն)։ Կարստային շրջաններում լինում են մեծ ելք ունեցող աղբյուրներ (վոկլյուզներ), երիտասարդ հրաբխականության շրջաններում՝ տաք աղբյուրներ և գեյզերներ։

Աղբյուրները ստորաբաժանվում են ըստ՝

  • ջրի ելքի բնույթի (վերընթաց, վարընթաց),
  • ջերմաստիճանի (սառը, գոլ, տաք, գերտաք),
  • ջրի քանակի փոփոխականության (մշտական, ժամանակավոր),
  • հանքայնացման (քաղցրահամ, հանքային)։

Հավերժական սառցույթի շրջաններում հանդիպում են սեզոնային, տեղաշարժվող սառը աղբյուրներ, երիտասարդ հրաբխականության շրջաններում՝ տաք աղբյուրները և գեյզերներ։

Հայաստանում[խմբագրել]

Շաքիի ջրվեժ

Աղբյուրներով առավել հարուստ են ՀՀ լեռնային շրջանները։ Հայկական հրաբխային բարձրավանդակում և միջլեռնային գոգավորություններում բազմաթիվ են մեծ ծախս (0, 1 -2, 5 հզ․ լ/վ) ունեցող աղբյուրները։ Հայաստանում հաշվվում է մոտ 10 000 աղբյուր։

Դրանցից են Մեծամորի, Աշոցք-Զույգաղբյուրի, Ապարանի, Նազրևան-Բազմաղբյուրի, Արզնու, Ակունքի, Արգելի, Արզականի, Սոլակի, Մաքրականի, Սարուխանի, Հացառատի, Գառնի-Գողթի, Ջերմուկի, Շաքիի և այլ աղբյուրներ, որոնց գումարային ծախսը (առանց Մեծամորի աղբյուրախմբի) գերազանցում է 45-46 հզ․ լ/վ։

Օգտագործվում են կենցաղային, արդյունաբերական ջրամատակարարման, ոռոգման նպատակներով։ ՀՀ հարուստ է նաև հանքային աղբյուրներով։

ՀԽՍՀ*ում հաշվվում են շուրջ 10 հազար աղբյուրներ, որոնք օգտագործվում են կենցաղային ու արդյունաբերական ջրամատակարարման, ինչպես նաև ոռոգման և բուժական նպատակներով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Commons-logo.svg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png