Զառիթափ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զառիթափ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Զառիթափ | |||
| ռուս.՝ Заритап ռուս.՝ Пашалу ռուս.՝ Азизбеков | |||
| 39°38′14″N 45°30′31″E / 39.63722°N 45.50861°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
| Համայնք | Վայոց Ձորի մարզ, Վայքի շրջան և Շարուր-Դարալագյազի գավառ | ||
| Այլ անվանումներ | Փշոնք | ||
| ԲԾՄ | 1570 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▼1380 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Զառիթափ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2], մարզկենտրոնից՝ 27 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ կողմում։ Գյուղը Վայք-Մեղրի մայրուղուց հեռու է 6 կմ, Երևանից՝ 140 կմ։
Զառիթափ գյուղը հիմնադրվել է 1829 թ.-ին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զառիթափ գյուղը գտնվում է Վայքի լեռնաշղթայի հարավարևելյան մասում։ Ծովի մակերևույթից բարձր է 1400-2100 մ։ Հյուսիս արևելքից սահմանակից է պետական անտառ-արգելանոցին, արևելքից Գոմք գյուղին, հարավից Մարտիրոս գյուղին, արևմուտքից Փոռ և Ազատեկ գյուղերին։
Գյուղի հյուսիսային սահմանով անցնում է Արփա գետը։ Գյուղը փռված է յոթ բլուրների վրա, գյուղամիջով անցնում է Փշոնք գետը, որին միանում են չորս փոքրիկ վտակներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զառիթափի ազգաբնակչության փոփոխությունը[3].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 98 | 512 | 721 | 815 | 1616 | 1554 | 1636 | 1509 | 1673 | 1424 | 1380[4] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
Գյուղն ունի 501 տնտեսություն։ Ընդհանուր հողատարածքը կազմում է 5346 հեկտար, որից՝ մշակովի հողերը՝ 3860 հեկտար վարելահողերը՝ 485 հեկտար, այգիիներ՝ 12 հեկտար, արոտավայրեր՝ 3050 հեկտար։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զառիթափում կան XIX դարի եկեղեցի, ամրոցներ (XVII-XVIII դարեր), հյուսիսարևելյան մասում՝ Սբ. Վառվառա մատուռ (XIX դար)։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանության կենտրոն, մանկապատանեկան տուրիստական բազա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 76» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 27-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զառիթափ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 127, available online at the website of the Internet Archive:
| ||||||||||||||||||||||||||||||

