Jump to content

Ախտա (Վայոց ձորի մարզ)

Coordinates: 39°38′41″N 45°33′54″E / 39.64472°N 45.56500°E / 39.64472; 45.56500
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախտա (այլ կիրառումներ)
Գյուղ
Ախտա
39°38′41″N 45°33′54″E / 39.64472°N 45.56500°E / 39.64472; 45.56500
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՎայոց Ձորի մարզ և Վայքի շրջան
ԲԾՄ1650 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ախտա (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Ախտա (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Ախտա (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Ախտա (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Ախտա, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում, Գոմք գյուղից 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախակողմյան վտակ Ախտա գետակի ձախ ափին։ Գյուղն ունի մեկ բնակիչ[2]։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ախտան ուներ 1 բնակիչ[1]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4], այնուհետ՝ հայերով։ Ռազմիկ Մնացականյանը ընտանիքով հաստատվել և ապրել է Ախտա գյուղում մինչև իր մահը։ Ռազմիկ Մնացականյանի մահից հետո Ախտա գյուղի միակ բնակիչը նրա որդին է՝ Վոլոդյա Մնացականյանը[2]։

Ախտայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1989 2011
Բնակիչ 187[3] 290[3] 426 131 268 202 379 251[6] 1[1]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Ախտան ունի 17-րդ դարի եկեղեցի։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Ախտայի միակ բնակիչը». mediafactory.am. Վերցված է 2025-12-01-ին.
  3. 3,0 3,1 3,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 122
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 7-ին.
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 545

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 202