Գնիշիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գնիշիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գնիշիկ 21.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնք Արենի համայնք
ՀամայնքապետՀուսիկ Սահակյան[1]
Այլ անվանումներԳնիշկաձոր
ԲԾՄ2020 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն44[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Գնիշիկ (Հայաստան)
Red pog.png
##Գնիշիկ (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Գնիշիկ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[3], մարզկենտրոն Եղեգնաձորից մոտ 11 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախակողմյան վտակ՝ Գնիշիկ գետի ակունքների մոտ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնիշիկ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 24 կմ հեռավորության վրա, հարավ արևմտյան մասում, սահմանակից է մարզի Արփի, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Խնձորուտ, Խաչիկ, Արենի, Աղավնաձոր գյուղերին, ինչպես նաև Վայոց ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Ծովի մակարդակից գտնվում է 2060 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն է, ձմռանը մեղմ է, բայց ձյունառատ, ամռանը զով է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավասարաթև խաչքարեր Գնիշիկի հին գերեզմանատանը

Գնիշիկ գյուղն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կառուցվել և քանդվել է, այդ են վկայում տարբեր գրականություններից մեզ հասած տվյալները, ներկայումս գոյություն ունեցող տարբեր ժամանակի դամբարանադաշտերը, գերեզմանոցները, խաչքարերը, 9-13-րդ դարերի եկեղեցին, մատուռները, ջրաղացները։ Չնայած այն բանին, որ գյուղի տարածքում ներկայումս էլ կա 4-րդ, 5-րդ դարերի խաչքարեր, սակայն ըստ պատմածի նախավերջին անգամ գյուղը վերակառուցվել է 1770-ական թվականներին, բնակիչներըը եկել են Նախիջևանից, Արցախից, Ալաշկերտից և այլ տեղերից։ 1950 ական թվականներին գյուղում 150 ծուխ կար։ Նախկին Եղեգնաձորի շրջանի հացահատիկի զգալի մասը մթերվում էր հենց Գնիշիկ գյուղից, որի համար էլ գյուղը համարվել է այդ տարածաշրջանի «հացի շտեմարանը»։

1960 ական թվականներից սկսած տարածքի սողանքի պատճառով գյուղի բնակչությունը տարիների ընթացքում տեղափոխվել Արփա գետի հովտում նոր կառուցվող Արփի գյուղը։

1975 թվականին Գնիշիկ և Արփի գյուղերի մեջտեղում սկսեցին կառուցել ևս մեկ գյուղ՝ Մոզրովը։ Գնիշիկցիների մեծ մասը տեղափոխվեցին Արփի, իսկ մնացած մասը՝ Մոզրով։

13-րդ դարում Գնիշիկը եղել է Օրբելյան իշխանների ամառանոցը։

Ինչպես նշվեց վերևում՝ Մոզրով գյուղը հիմնվել է 1975 թվականին, 1988-1990 ականներին ունեցել է մոտ 35 տնտեսություն, ժողովրդի զբաղվածությունը հիմնականում եղել է անասնապահությունը։ 1991 թվականին կազմավորվեց Գնիշիկի համայնքը, Գնիշիկ և Մոզրով գյուղերի ընդգրկումով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնիշիկի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 31 266[5] 485 760 914 754 372 389[6] 39 44[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվածության ոլորտներն են՝ գյուղատնտեսությունը, անասնապահությունը և մեղվաբուծությունը։ Վարչական տարածքը կազմում է 6417 հեկտար։

Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնիշիկում են գտնվում “Քարկոփ”-ի եկեղեցին, մատուռի ավերակներ և IX-XVIII դարերի խաչքարեր։ Գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, Հարսնասարի վրա, գտնվում են Հրասեկաբերդի ավերակները։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի հիմնական դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արենի համայնքի ղեկավար և ավագանի
  2. 2,0 2,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 60»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 11 
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 639

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]