Արտաբույնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Արտաբույնք
ՍՄԲԱՏԱԲԵՐԴ 13.jpg
Սմբատաբերդը
Կոորդինատներ: 39°51′32″ հս․ լ. 45°21′41″ ավ. ե. / 39.85889° հս․. լ. 45.36139° ավ. ե. / 39.85889; 45.36139
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Վայոց ձորի մարզ
Այլ անվանումներ Եղեգիս
ԲԾՄ 1700 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 1155[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Արտաբույնք (Հայաստան)
Red pog.png
##Արտաբույնք (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Արտաբույնք, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում,[1], մարզկենտրոնից 17 կմ հյուսիս, Եղեգիս գետի վտակներից մեկի աջ ափին։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գտնվում է Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 17 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 6 կմ։ Համայնքը հյուսիսից սահմանակից է Հորբատեղի գյուղական համայնքին, հարավից՝ Շատինի գյուղական համայնքին, արևելքից՝ Եղեգիսի գյուղական համայնքին և արևմուտքից՝ Սալլիի գյուղական համայնքին։

Գյուղը ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա է։ Հաճախակի են չորային, երաշտի տարիները։

Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվան հետ առնչվող գրառումները հայ պատմագրության մեջ հիշատակվում է 5-րդ դարից։ Մինչև 1946 թվականը գյուղը կոչվել է Էրդափին, այնուհետև Եղեգիս։ Եղեգիս գյուղի 1500-ից ավելի տարիների գոյության փաստը անժխտելի է։ 1828 թվականին Խոյ գավառից թվով 38 ընտանիք վերահաստատվում է Էրդափին գյուղում։

Գյուղի միջով հոսում է Եղեգիս գետի Էլեգիս վտակը։ Գյուղի արևելյան կողմում բարձրանում է հսկա լեռնային պատնեշը, որի վրա գտնվում է Սմբատաբերդ ամրոցը որը կառուցվել է 12-րդ դարում և եղել է Օրբելյանների ոստանը։ Բերդը կոչվել է Սյունյաց տան իշխան Սմբատի անունով։

Սմբատաբերդից հյուսիս-արևմուտք գտնվում է Ցախաց քար եկեղեցական համալիրը, որը կառուցվել է Աբբաս Բագրատունու օրոք 10-րդ դարում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչների նախնիները 1829-1830 թթ.-ին եկել են Խոյից։

Արտաբույնքի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 172 530 780 1055 941 1107 1023 1077 1080

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության սեռային կազմում կանայք կազմում են 554, իսկ տղամարդիկ` 591։ Գյուղն ունի առկա 438 տնտեսություն։

Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը` 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաբույնքում է գտնվում «Ցախաց քար» վանական համալիրը (XI դար), Սմբատաբերդ ամրոցը (X դար), սբ. Աստվածածին եկեղեցին (1321 թ.), , «Չռի ժամտունը» (XIII դար), XIII դարի ամրոցը, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցը և X-XVI դարերի խաչքարեր։

Գյուղի շրջակայքում են գտնվում և խաչքարեր (IX-XIII դարեր)։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, նախակրթարան, բուժկետ, կապի հանգույց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]